MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Yarın:+20 °C
ՀՀ մշակույթի նախկին նախարարի դեմ քերական գործ է հարուցվել
16:17, 10.04.2020
2547 | 0

ՀՀ մշակույթի նախկին նախարարի դեմ քերական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով։


ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում մի շարք հանգամանքներ են պարզվել։

«2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար», - նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում են

Հավելենք, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:



Basın sekreteri: ArzArt NEWS
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ArzArt NEWS
12:10, 06.04.2020
3531 | 0
yukarı