MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Yarın:+21 °C
«Հայրենիքի կանչը»
21:21, 03.05.2020
4717 | 0
Հիմա ճանապարհները բարեկամներ են բերում մեր երկիր, հիմա ճանապարհները մեզ տանում են մեծ աշխարհ, միացնում են, կապում:
Վ.Պետրոսյան
Ճանապարհ, ճակատագիր...Կարծում եք, այս բառերը չունե ՞ն ոչինչ ընդհանուր: Բայց չէ՞ որ յուրաքանչյուրիս ճակատագիրը որոշվում է անցած ճանապարհով, կյանքի ճանապարհով:
Ամեն մի ճանապարհ ունի սկիզբ ու վերջ և ունի ընթացք: Սկիզբը հայտնի է, ընթացքը` պատկերացնելի, և միայն վերջն է անհայտ: Երջանիկ է նա, ով գիտի, թե որն է իր անցնելիք ճանապարհի վախճանակետը:
Ես երջանիկ եմ. իմ կյանքի ճանապարհը սկսվում է իմ հայրենիքից և պիտի վերջանա իմ հայրենիքում: Բայց ուզում եմ, որ բոլոր հայերը զգան այն երջանկությունը, որ սեփական հողի վրա հստակ քայլող մարդը կարող է միայն զգալ: Ուզում եմ սարդ-մարդի նման ափիցս ցանց ճառագել և ձգել-քաշելով հայրենիք վերադարձնել օտար ափերում անիմաստ ու աննպատակ «կյանք վայելող» հայրենակիցներիս: Ուզում եմ նրանց հասցնել մի զարմանալի ճշմարտություն. հայրենիքից դուրս մարդ կենսագրություն չի կերտում, իսկ հայրենիք վերադառնալով ոչինչ չունի ներկայացնելու, հիշելու, կիսելու: Իրար հետ խոսելիս մենք հաճախ ենք ասում (կամ լսում) հիշու ՞մ ես...: Նրանք` հայրենիքը լքածները, այդ հասարակ նախադասությունը ասել չեն կարող, որովհետև չունեն ոչինչ հիշելու, նրանք միայն վազքի մեջ փորձում են ամեն ինչ հասցնել, նյութական արժեքներ ստեղծել: Բայց եթե մի պահ ետ նայեն, կսարսափեն այն ամայությունից, որ թողել են իրենց հետևում:
Հայրենիքը կանչում է ձեզ, իմ մոլորված եղբայրներ: Նա ունի ձեր կարիքը, համոզված եմ, դուք` առավել ևս: Հայրենիքը կանչում է ձեզ, որ առնի իր հովանու տակ, որ հզորանա ձեզնով, որ բուժի իր սպիները, որովհետև յուրաքանչյուրիդ հեռանալը մի-մի վերք է բացում նրա` առանց այն էլ բզկտված մարմնին:
Հայրենիքը կանչում է ձեզ, իմ կարոտած քույրեր: Բռնե՛ք հայրենիք բերող ճանապարհը, և այն ձեզ կհասցնի մի տեղ, որտեղ դուք կլինեք տերը, տերը ձեր երկրի, ձեր ճակատագրի, ձեր ապագայի: Մենք մի մեծ ճանապարհի սկիզբ ենք, ճանապարհ, որ պիտի ընթանա ձեռքբերումներով ու հաղթանակներով, ճանապարհ, որի վերջնանպատակը ծովից ծով Հայաստանը պիտի լինի:
Եկե ՛ք և միացե՛ք մեզ, մեր երթին, աշխարհասփյու՛ռ հայեր, որ մեր ընթացքը չհանդուրժի ոչ մի խոչընդոտ, որ մենք լինենք այնքան հզոր, որ աշխարհի «իրավապաշտ» ուժեղները հաշվի նստեն մեզ հետ:
Հայրենիքը կանչում է ձեզ...
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մանե Գաբրիելյան
yukarı