MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Yarın:+29 °C
Տավուշի մարզը կամ անիծված է՝ քաղաքական առումով, կամ ամեն ինչ անթերի և հիանալի է:
11:14, 26.06.2020
4397 | 0

Տավուշի մարզի գեղեցկությունը ինչպես նաև բնակչության հոգու պարզությունը յուրահատուկ է: ՀՀ հյուսիսային սահմանը պահող մարզում, որտեղ բնակչության 60%-ից ավելին բնակվում է գյուղական համայնքներում, կարծես թե կյանքը հիասքանչ է, անվտանգ, առանց սոցիալական խնդիրների: Մարզի քաղաքները չունեն ոչ մի խնդիր, որի մասին կարելի է բարձրաձայնել: Քաղաքներում ստեղծված են բոլոր պայմանները բնակիչների և հովեկների կյանքը գեղեցկացնելու համար, իսկ գյուղական համայնքներում լիարժեք հեշտացված է գյուղացու կյանքը: Հիանալի է կյանքը Տավուշում:

Երրորդ հանրապետության պատմության մեջ մարզը երբևէ չի ունեցել խոսացող, խնդիրներ առաջ քաշող, ակտիվ ներկայացուցիչ ԱԺ-ում: Հետևաբար մարզը կամ խնդրներ չունի կամ քաղաքական առումով անիծված է: 7-րդ գումարման ԱԺ-ում՝ հետհեղափոխական Հայաստանում, ՀՀ բնակչության 4%-ը կազմող մարզը ունի երկու ներկայացուցիչ և առաջին հայացքից թվում է, թե փոխված իրավիճակը կազդեր նաև մարզի քաղաքական կյանքի վրա, բայց ոչ մի փոփոխություն: Սա երկու բան կարող է նշանակել.

1. Մարզում իրապես բացակայում են բոլոր տեսակի խնդիրները

2. Մազի բնակչությունը կրկին սխալ ընտրություն է կատարել:


Ակամայից հարց է առաջանում, թե արդո՞ք 8-րդ գումարման ԱԺ-ում մարզից կլինի նույն կազմը, թե՞ ի վերջո կսթափվի տավուշեցին ու որպես ներկայացուցիչ ԱԺ կգործուղի աշխատունակ ներկայացուցչի: Հետևությունները կթողնեմ տավուշեցիներին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
08:19, 15.05.2019
5075 | 0
20:44, 14.04.2019
5024 | 0
yukarı