Ազատությունը երբեք կառավարությունից չի բխում: Ազատությունը միշտ բխում է այդ կառավարության հպատակներից...Ազատության պատմությունը ոչ թե կառավարության իշխանության մեծացման, այլ՝ կառավարության իշխանության սահմանափակման պատմություն է: Ազատության պատմությունը դա դիմադրության պատմություն է: Թոմաս Վուդրո Վիլսոն (1856 - 1924), ԱՄՆ 28-րդ Նախագահ Պատմության գլխավոր դասն այն է, որ մարդկությունը սովորելու ունակ չէ: Ուինսթոն Չերչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետը 2-րդ աշխարհամարտի տարիներին Պատմական մի իրադրությունում ճիշտը կարող է պատմական մեկ այլ իրադրությունում սխալ լինել: Իոսիֆ Ստալին (1879 - 1953), ԽՍՀՄ ղեկավարը 1924 – 1953 թվականներին Պատմությունը սովորեցնում է՝ այնտեղ, որտեղ թույլերն ու անգրագետները մի որևէ բանի են տիրացել, որը ցանկացել են ունենալ ուժեղներն ու կրթվածները, առաջիններն այն կամավոր զիջելու են: Մարկ Տվեն (1835 - 1910), ամերիկացի գրող Պատմությունը գրեթե միշտ առանձին անհատներին, ինչպես նաև կառավարություններին շատ ավելի կոմբինացիաներ է վերագրում, որոնք նրանք, ըստ էության, չեն իրականացրել: Անն-Լուիզ Ժերմեն դը Ստալ (1766 - 1817), ֆրանսիացի գրող Դժվար չէ հասկանալ, թե ինչու է առասպելն ավելի մեծ հարգանքի արժանանում, քան պատմությունը: Լեգենդն արարում է ամբողջ գյուղը, իսկ գիրքը գրում է միայնակ խելագարը: Գիլբերտ Չեսթերտոն (1874 - 1936), անգլիացի քրիստոնյա մտածող, լրագրող և գրող Պատմության փաստերը մեզ հետաքրքրում են լոկ այն դեպքում, եթե դրանք ներդաշնակում են մեր քաղաքական համոզմունքներին: Օլդոս Լեոնարդ Հաքսլի (1894 - 1963), անգլիացի գրող Ռուսաստանի պատմությունը մինչև Պետրոս Մեծը համատարած հոգեհանգստյան պատարագ է, իսկ Պետրոս Մեծից հետո՝ ամբողջովին քրեական գործ: Ֆեոդոր Տյուտչև (1803 - 1873), ռուս բանաստեղծ, դիվանագետ, հրապարակախոս Պատմությունը դա պատկերասրահ է, որտեղ բնօրինակները քիչ են, իսկ պատճենները՝ շատ: Ալեքսիս դը Տոկվիլ (1805 - 1859), ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատմական ճշմարտությունը կազմված է մեռածների լռությունից: Էտյեն Ռեյ (1880 - 1965), ֆրանսիացի գրող Պայծառ ապագայի մասին հոգում են քաղաքական գործիչները, պայծառ անցյալի մասին՝ պատմաբանները, պայծառ ներկայի մասին՝ լրագրողները: Ժարկո Պետանա (1929), սլովեն աֆորիզմաբան Բազմաթիվ հուշարձաններ պատմական կեղծիքի քարացած վկայություններ են: Վերներ Միչ (1936 - 2009), գերմանացի աֆորիզմաբան Պատմությունը երկու անգամ է կրկնվում. սկզբում՝ ողբերգության տեսքով, հետո՝ ֆարսի: Կարլ Մարքս (1818 - 1883), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, գրող, քաղաքական գործիչ Հեղափոխությունները պատմության լոկոմոտիվներն են: Կարլ Մարքս Պատմությունը դա այն ճշմարտությունն է, որն ի վերջո սուտ է դառնում: Առասպելն այն սուտն է, որն ի վերջո ճշմարիտ է դառնում: Ժան Կոկտո (1889 - 1963), ֆրանսիացի գրող, նկարիչ և ռեժիսոր Ցանկացած ժողովրդի կյանքում կարելի է գտնել բազում էջեր, որոնք փառահեղ կլինեին, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենի Դիդրո (1713 - 1784), ֆրանսիացի գրող, փիլիսոփա |