MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Yarın:+32 °C
Միակ ելքը ամբողջական իշխանափոխության հասնելն է. Արմեն Ռուստամյան
12:27, 02.05.2013
3501 | 0

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները նսեմացնի: Մեր խնդիրն է ապացուցել, որ այս ընտրությունները քաղաքական լուրջ նշանակություն ունեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:


Թեեւ, ըստ նրա, տեսել ենք, թե իշխանությունները սովորաբար ինչ ջանասիրությամբ են պայքարում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ամեն ինչ անում են, որ ոչ մի գյուղում ուրիշ կուսակցության ներկայացուցիչ չանցնի:


Ռուստամյանը հերթական անգամ ընդգծեց, որ իրենց խնդիրը ընդդիմադիր քաղաքապետ ունենալն է: «Բոլորը հասկանում են, որ ընդդիմության հաջողությունը կախված է ժողովրդի ակտիվության հետ: Ավագանու կազմում լինելը հնարավորություն կստեղծի իշխանության դեմ պայքարելու համար: Ընդդիմադիր քաղաքապետի առկայությունն այս միահեծան համակարգի վերջը կդնի: Կձևավորվի հակակշիռ, օգտակար մրցակցություն», - ընդգծեց նա:


Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավիճակին` Ռուստամյանն ասաց. «Այսօր երկրում իրավիճակը փոխվել է: Ժողովրդի ձայնը գնելը հեշտ չի լինի. մարդիկ այնքան են զզվել, որ այսօր կորցնելու բան չունեն: Իսկ ելքը միակն է` երկրում հասնել ամբողջական իշխանափոխության»:


Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ընդօրինակում է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, պատգամավորը պատասխանեց. «Բարևը հո Րաֆֆունը չէ, բարևն Աստծունն է: Եթե ուզում եք իմանալ առաջին բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր, որ 2009-ին բոլորին բարևում էր: Մեր խնդիրը բարև տալը չի, այլ իշխանափոխութան հասնելը»:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
yukarı