Օրգանը օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա: Օրգանը կազմված է հյուսվածքներիցորոնցից մեկը կամ մի քանիսը այդ օրգանի համար հանդիսանում է հիմնական հյուսվածք, և կատարում է նրան ֆունկցիան: Այսպիսի հյուսվածքը կոչվում է պարենխիմա: Օրինակ` լյարդի պարենխիման կազմված է գեղձային էպիթելային հյուսվածքից: հեպադոցիտներից: Իսկ բարակ աղիքների համար հիմնական հյուսվածքներ են հանդիսանում հարթ մկանային հյուսվածքը, գլանաձև էպիթելային հյուսվածքը և գեղձային էպիթելային հյուսվածքը: Այս հյուսվածքները իրականացնում է բարակ աղիքների շարժական, հյութազատիչ ներծծող հատկությունները: Օրգաններում բուն շարակցական հյուսվածքը, որը կատարում է հենարանային, պաշտպանական և սնուցող ֆունկցիա են, կոչվում է ստրոմա: Օրգանները օրգանիզմում խմբավորում են օրգան համակարգերում: Օրգան համակարգը ընդհանուր ծագում ունեցող և միևնույն ֆունկցիա կատարող օրգանների խումբ է: Տարբերում ենք հետևյալ օրգան համակարգերը` 2.նյարդային 3.ներզատական կամ էնդոկրին 4.արյան շրջանառության կամ սիրտանոթային 5.մարսողական 6.մարսողական 7.մզային, արտաթորման 8.սեռական 9.զգայական կամ զգայարաններ Օրգան համակարգերի ֆունկցիաները կապված են մեկը մյուսի հետ, և կարգավորվում են մեկ ընդհանուր նյարդահումորալ մեխանիզմով: Օրգան համակարգերը միասին միասին առաջացնում են մի ինքնակարգավորող համակարգ` օրգանիզմ: |