MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Կախվածությունների տեսակները և դրանց բուժումը
12:38, 19.07.2023
1278 | 0

Գոյություն ունեն կախվածության բազմազան տեսակներ, որոնք լինում են ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական։ Կախվածությունը բարդ հիվանդություն է, որը գրագետ բուժելու համար անհրաժեշտ է հասկանալ դրա հիմքում ընկած խնդիրը։


Հենց դա էլ ստիպում է անձին հետապնդել հաճելի զգացողությունը, միարժամանակ հանգեցնելով վտանգավոր հետևանքների։ Ահա կախվածության մի քանի տեսակ, որոնք վնասում են թե՛ առողջությանը, թե՛ կյանքի պայմաններին։



Ֆիզիկական կախվածության տեսակներ


Կախվածության ամենահայտնի տեսակները ֆիզիկական կախվածություններն են։ Դրանց դեպքում անձն իր օրգանիզմ է ընդունում զանազան նյութեր, որոնք առաջացնում են ֆիզիկական խնդիրներ և կարող են վատթարացնել արդեն գոյություն ունեցող հոգեբանական խնդիրները։ Նման նյութերն են․


  • Ալկոհոլը

  • Ծխախոտը

  • Օփիոիդը

  • Կոկաինը

  • Մարիխուաննան

  • Հալյուցինոգենները

  • Ինալացիոն նյութերը

  • Դեղատոմսով նշանակված դեղամիջոցները



Ֆիզիկական կախվածություն առաջացնող նյութերը կարելի է բաժանել երեք խմբերի․ ալկոհոլ, անօրինական թմրանյութեր, և դեղատոմսով ձեռք բերված դեղամիջոցներ։



  • Ալկոհոլից կախվածությունն ամենատարածված տեսակն է։ Այն հանգեցնում է խմիչքի կանոնավոր և շատ օգտագործմանը, դրանով իսկ առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ։ Այն կարող է սկսվել այլ անձանց հետ խմիչքի օգտագործումից, իսկ հետո զարգանալ և վերածվել կախվածության։


  • Անօրինական թմրամիջոցների դեպքում անձն իր օրգանիզմ է ընդունում թունավոր նյութեր, որոնք ունենում են կարճաժամկետ ազդեցություն՝ գլխում ստեղծելով իրականության վերաբերյալ խափկանքներ։ Նյութերի այս տեսակն ունենում է երկարաժամկետ ազդեցություն մարմնի և ուղեղի վրա։


  • Դեղատոմսով նշանակված դեղամիջոցների դեպքում անձն օգտագործում է կամ շարունակում է օգտագործել օրինական դեղամիջոցներ, առանց ունենալու դրանց անհրաժեշտությունը։



Հոգեբանական կախվածություններ


Ունենալ հոգեբանական կախվածություն, նշանակում է պարբերաբար կորցնել ինքնատիրապետումը, և անկարող լինել կանգ առնելու։ Այս դեպքում անձի մոտ ձևավորվում է որոշ գործողություններից առաջացող զգացությունների հանդեպ կախվածություն։


Հոգեբանական կախվածություն կարող է առաջացնել


  • Սնունդը

  • Բջջային հեռախոսի կամ ինտերնետի օգտագործումը

  • Տեսախաղերը

  • Աշխատանքը

  • Մարմնամարզությունը

  • Ցավի զգացողությունը (սեփական անձին վնաս պատճառելը)

  • Խաղամոլությունը


Իմպուլսները կառավարելու խնդիրներ ունեցող անձանց մոտ նույնպես բարձր է կախվածություն ձեռք բերելու ռիսկը։



Հոգեբանական և ֆիզիկական կախվածություններ


Կախվածության երկու տեսակները հիմնականում փոխկապակցված են։ Այսինքն ֆիզիկական կախվածություն ունեցող անձի մոտ կարող են նկատվել նաև հոգեբանական կախվածության նշաններ, և հակառակը։



Բուժման տարբերակներ


Շրջակա միջավայրի գործոնը մեծ ազդեցություն ունի կախվածությանը վերաբերող որոշումների և հանգամանքների վրա։ Բուժման ընթացքը կարող է լինել բարդ և շփոթեցնող՝ թե՛ կախվածություն ունեցող անձի, և թե՛ նրա ընտանիքի անդամների ու ընկերների համար։ Կարևոր է հիշել, որ ցանկացած կախվածություն կարող է բարելավվել, ուղղակի հարկավոր է ցուցաբերել գրագետ մոտեցում։


Ինչպես արդեն նշեցինք, ֆիզիկական և հոգեբանական կախվածությունները շատ դեպքերում փոխկապակցված են, և հոգեբանական կախվածության նշաններ կարող են նկատվել նաև ֆիզիկական կախվածություն ունեցող անձանց մոտ։


Այսպիսով, ինչպես թմրամոլության բուժման, ալկոհոլիզմի բուժման և նույնիսկ սնունդի, տեսախաղերի և խաղամոլության բուժման դեպքերում դրական ազդեցություն կարող է նկատվել անհատական, խմբային և ընտանեկան թերապիաների շնորհիվ։


Բուժման նման տեսակները կօգնեն ձեռք բերել հաղթահարելու մեխանիզմներ, որոնք էլ իրենց հերթին կօգնեն զերծ մնալ վնասակար սովորություններից։


Բուժում կարող եք ստանալ նարկոլոգիական կլինիկայում, որտեղ կլինեք մասնագետների հսկողության տակ, և կգրանցեք վերականգնման ավելի բարձր արդյունքներ։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Vahe Mardoyan
to top