MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Ի՞նչ ազդեցություն ունի շոգեբաղնիքն առողջության վրա
17:41, 01.09.2023
395 | 0

Որպես կանոն, շոգեբաղնիքը դիտարկվում է որպես շքեղություն․ ավելին քան լիցքաթափվելու և հանգստանալու վայր։ Տարիների ընթացքում, բազմաթիվ անգամներ քննարկվել են շոգեբաղնիքի առավելությունները, հատկապես առանձնացնելով դրա առողջարար հատկությունները։ Այսպիսով, ահա դրանցից մի քանիսը․


Սրտանոթային առողջության բարելավում


Շոգեբաղնիքի ամենահայտնի առավելություններից մեկը հանդիսանում է սրտանոթային առողջության բարելավումը։ Ահա թե ինչպես է դա տեղի ունենում․ շոգեբաղնիքի ջերմությունը բարձրացնում է սրտի աշխատանքը, որն էլ իր հերթին՝ արյան շրջանառությունը։


Այս գործընթացն իրենից ներկայացնում է սրտանոթային թեթև մարզում, որը նպաստում է սրտանոթային առողջության բարելավմանը։


Ժամանակի ընթացքում նաև պարզվել է, որ այս գործընթացը կանխում է նաև հնարավոր ինֆարկտը և սրտի անբարարությունը։


Մկանային ցավի և արթրիտի թեթևացում


Շոգեբաղնիքի ջերմությունը նաև նպաստում է մկանային ցավերի և լարվածության նվազմանը։ Ջերմությունը նպաստում է ավելի լավ արյան շրջանառության, որն ավելի շատ թթվածին է հասցնում մկաններին՝ օգնելով դրանց վերականգնվել:


Մաշկի բարելավում


Շոգեբաղնիքն առաջացնում է քրտնարտադրություն, ինչի օգնությամբ մաշկը մաքրվում է զանազան մանրէներից։ Ավելին, արյան լավ շրջանառությունը բարձրացնում է մաշկի որակը, տալով դրան առողջ փայլ։


Հոգեկան հանգստություն


Բացի ֆիզիկական առավելություններից, շոգեբաղնիքը նաև ունի դրական ազդեցություն մարդու հոգեկան առողջության վրա։ Շոգեբաղնիքը տրամադրում է այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր է լիովին հանգստանալ, ինչի շնորհիվ մարմնում նվազում է Կրիստոլի (սթրեսի հորմոնի) մակարդակը, որի շնորհիվ էլ անձն ազատվում է սթրեսից և անհանգստությունից։


Շոգեբաղնիքն ու հյուրանոցը


Այսպիսով, հյուրանոց ընտրելիս, հարկավոր է նաև հաշվի առնել շոգեբաղնիքի առկայությունը։ Քանզի այդ դեպքում, ճանապարհորդությունը նաև կունենա առողջարար ընդմիջման հնարավորություն։


Հաշվի առնելով շոգեբաղնիքի բազմաթիվ առավելությունները, հյուրանոցում նույնպես առկա են գործող շոգեբաղնիքներ, որտեղ հնարավոր է լիովին հանգստանալ և վայելել դրանց առողջարար հատկությունները։


Կարևոր է հիշել, որ շոգեբաղնիք այցելելիս անհրաժեշտ է օգտագործել շատ ջուր, քանզի այն առաջացնում է գերքրտնարտադրություն։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Vahe Mardoyan
to top