MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
ՊՈՊՈՔԻ ՓԱՌԱՏՈՆ ՀԵՐՀԵՐՈՒՄ
02:06, 25.10.2023
710 | 0
AS Concern-ը նախաձեռնել էր շատ հետաքրքիր ու բովանդակալից, , Պոպոքի փառատոն, , Վայոց ձորի Հերհեր գյուղում։ Նախ ներկայացնեմ այդ գեղեցիկմիջոցառման կազմակերպիչներին՝ AS Concern-ը հիմադրվել է 2019 թվականին Սուսաննա Չելիկյանի և Արծրուն Բաբայանի կողմից։ AS Concern-ը հանդիսանում է "Հերհեր գյուղի զարգացման" ծրագրի հիմնադիրը։ Ծրագրի նպատակն է զարգացնել և ծաղկացնել գյուղը, տեղի բնակիչների համար նոր աշխատատեղեր բացել և բարձրացնել գյուղի կենսամակարդակը։ Ճանաչելի դարձնել այդ գեղատեսիլ վայրերը և պատմական հուշարձանները, վերականգնել հին եկեղեցին։ Concern-ը զբաղվում է ճագարաբուծությամբ, մորթիների մշակմամբ. մեղրի տարբեր տեսականու վաճառքով, բնական չրերի արտադրությամբ։ Իր տարածքում ունի վրանային հանգստի գոտի։
Փառոտոնի մեկնարկը տրվեց Հերհեր գյուղի մի գեղատեսիլ հանգստյան գոտում, որ բազմել էր բարձրաբերձ լեռների ստորոտում։ Գյուղի բնակիչները ջերմությամբ դիմավորեցին փառատոնի մասնակիցներին ու ավանդական գյուղի գաթալով, փախլավայով ու անուշահամ մրգերով, ազդարարեցին փառատոնի մեկնարկը։ Միջոցառման ընթացքում հյուրերը մասնակցեցին նաև պոպոքի կոտրման մրցույթին և հաղթողները ստացան կոնցեռնի անուշահամ մեղր։ Երգ ու պարը ուղեկցվում էր գյուղի բերք ու բարիքի համտեսով, նաև գնումներով։ Քիչ հանգստից հետո, փառատոնի մասնակիցները քայլելով մի կանի կիլոմետր՝ բարդ ու դժվարին ճանապարհներով հասան բարձր լեռան կատարին ծվարած կիսավեր, Սուրբ Գևորգ եկեղեցի, շրջեցին խոնարհված եկեղեցու տարածքով, և բարձրյալից խնդրեցին, որ այն վերանորոգվի ու դառնա մշտական սրբավայր տեղի գյուղացիների և նաև զբոսաշրջիկների համար։ Եկեղեցու բարձրունքից իջնելով բոլորը մտքներում պահած իղձերի կատարման հույսով, քայլեցին ու հասան փառատոնի վայրը, որտեղ նրանց սպասում էին, այս անգամ, գեղատեսիլ հանգստի գոտում, ճագարի մսից պատրաստված հարիսան, Ջերմուկի հայտնի Իշխան ձուկը և խաշլաման։Հյուրասիրության սեղանապետն էր գյուղի մտավորական, պատմաբան Դավիթ Մինասյանը։ Վերջինս մանրամասն ներկայացրեց Հերհեր գյուղի պատմությունը, մեկիկմեկիկ ներկայացրեց թե ինչ հայտնի տոհմեր են ապրում գյուղում և ինչ հայտնի բժիշներ, դասախոսներ, պատմաբաններ, գիտնականներ է տվել գյուղը, որի երիտասարդները նույն պես սերտ կապված են գյուղին ու հարազատ միջավայրին։Եթե երբևէ կլինեք Հերհերում, ապա անպայման այցելեք Արծրուն Բաբայանի հանգստի գոտի, որը նաև գիշերակացով է /վրանային/ և համտեսեք ճագարի հարիսա, որը ամենահամեղն է, ըստ ինձ․․․։
Երեկոն մոտենում էր և փառատոնը դեռ շարունակվում էր, իսկ հյուրերը կազմակերպիչներին շնորհակալություն և հաջողություններ մաղթերով, վերադարձան Երևան այն ակնկալիքով, որ հաջորդ փառատոնին և կոնցեռնի միջոցառումներին անպայման մասնակցեն․․․
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top