MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Tomorrow:+19 °C
Արարատ լեռան Ակակիոսը (լատիներեն՝ Ակասիուս)
16:40, 19.01.2024
481 | 0

Հավատը չուրանալու պատճառով նահատակված և նահատակությունից հետո սրբադասված հռոմեացի զինվորական այս տրիբունը Քրիստոսի անունով մկրտվել է:
Երբ Ակակիոսն իր զորախմբով մի քանի անգամ ճակատամարտերում հաղթել է Հռոմեական կայսրության թշնամիներին, Ադրիանոս կայսրը հետաքրքրվել է նրանով ու ցանկացել է, որ իր այս սպան անպայման վերադառնա հեթանոսական պաշտամունքի և երկրպագի կայսրին: Սակայն համոզելու, խրատելու փորձերն ապարդյուն են եղել, և Ադրիանոսը որոշել է նրան կտտանքների ենթարկելու միջոցով դարձի բերել: Բայց Ակակիոսը շարունակել է վկայել քրիստոնեական հավատի մասին ու պնդելով, թե իր կայսրն արդեն իսկ Աստծո որդի է հանդիսանում:

Հետո Ակակիոսին փշոտ ճյուղերով գանահարել են, ստիպել են, որ բոկոտն քայլի երկաթյա սուր ցցերի վրայով, իսկ վերջում խաչել են:

Ըստ նրա մարտիրոսաբար վախճանի մասին պատմության, որն հետագայում է գրվել, Ակակիոսը մահապատժի է ենթարկվել Արարատ լեռան վրա, իր բոլոր հետևորդների հետ միասին (10 հազար նահատակ): Լինելով տրիբուն Ադրիանոս (117 - 138) և Անտոնինոս (138 - 161) կայսրների ժամանակ՝ նա իր ինը հազար զինվորների հետ Հայաստանում կայազոր է ստեղծել, որպեսզի պայքարի իր բանակի թվաքանակից 10 անգամ ավելի ապստամբների դեմ: Այդ «մեղքի» համար նրա զինվորները ճիպոտահարվել են, նրանց գլխին փշե պսակ են դրել, ապա մահապատժի են ենթարկել:

Ալբրեխտ Դյուրեր, «10 հազար քրիստոնյաների մարտիրոսությունը»
The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
357 | 0
to top