MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +32 °C Tomorrow:+33 °C
«Աստված ներել է քեզ, իմ Մարիետտան ներել է քեզ, ես նույնպես քեզ ներում եմ»
10:37, 03.06.2024
458 | 0

1950 թվականին կաթոլիկ եկեղեցին այս տասնմեկամյա աղջկա մահը նահատակություն է համարել և նրան սրբադասել է:

«Մարիետտա» անվամբ հայտնի Մարիա Գորետտին ծնվել է շատ աղքատ, բայց արժանապատվությունը բարձր դասող ընտանիքում: Քանի որ նրանց ընտանիքը բավարար քանակի ապրուստ չի կարողացել վաստակել իրենց փոքրիկ հողակտորից, Գորետտիները ստիպված են եղել տեղափոխվել Իտալիայի հարավի մեկ այլ բնակավայր և համատեղ ապրել Ջովանելլի Սերենելլի անունով մի ամուրի տղամարդու և նրա 17-ամյա որդու հետ մի փոքրիկ տան մեջ: Այս տեղափոխությունից ոչ շատ անց աղջկա հայրը մալարիայից մահացել է: Լինելով ընտանիքի ավագ զավակը, աղջիկը պարտավոր է եղել խնամել իր եղբայրներին և քույրերին, տան մաքրության ամբողջ հոգսը վերցնել իր վրա, քանի որ նրա մայրը՝ Ասունտան և իննամյա եղբայրը՝ Անջելոն, ամբողջ օրը ստիպված են եղել դաշտում աշխատել: Ագարակատերը, օգտվելով գյուղի բնակիչների անգրագիտությունից, նրանց բոլորին ստիպել է ստորագրել աշխատանքային այնպիսի պայմանագիր, որը մարդկանց շատ աննպաստ վիճակի մեջ է դրել: Մարիետտայի մայրը, կարիքից դրդված և այլ ելք չունենալով, ստիպված է եղել համաձայնել ստրկացուցիչ պայմաններին:

Հոգևոր կոնգրեգացիայի հայրերն աղջկան նախապատրաստել են առաջին հաղորդությանը: Այս ընտանիքի աղքատության մասին քաջատեղյակ գյուղի բնակիչները փող են հավաքել, որպեսզի կաթոլիկ երեխային այդ կարևոր օրվա առթիվ զգեստ նվիրեն:

Տասնմեկ տարեկանում Մարիտտան իր տարիքից մեծ աղջկա տպավորություն է թողել, և այդ է պատճառը, որ նրան «Մարիետտա» են անվանել:

Սերանելլիի որդին, որն արդեն 20 տարեկան էր դարձել, օգտվելով այն հանգամանքից, որ աղջիկը հաճախ էր մենակ լինում, սկսում է հետամտել նրան՝ ձգտելով սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Չհամարձակվելով մորն ասել այս հետապնդումների մասին՝ աղջիկը հաճախակի աղոթում է ու աշխատում երբեք մենակ չմնալ երիտասարդի հետ:

Սակայն, 1902 թվականի հուլիսի 5-ին, մոտավորապես ժամը երեքին, երբ աղջիկը տան սանդղահարթակում փռված հագուստը հավաքելիս է լինում, իսկ ընտանիքի մյուս անդամները զբաղված են եղել ցորեն աղալով, մոտեցել է Ալեքսանդրը և աղջկան խոհանոց է քարշ տվել: Աղջիկը դիմադրել է ու գոռացել. «Ալեսսանդրո, Աստված սա չի հանդուրժի: Եթե դու դա անես, դժոխք կընկնես»:

Զայրացած այն փաստից, որ աղջիկն անձնատուր չի լինում՝ Ալեսսանդրոն վերցրել է 27 սանտիմետր երկարության մախաթը և դժբախտ երեխայի մարմինը 14 անգամ ծակծկել է:

Աղմուկի վրա հավաքվել են հարևանները: Մարիետտային տարել են հիվանդանոց, որտեղ նա հաջորդ օրը, վերջին հաղորդությունից հետո, մահացել է: Երբ հոգևորականն աղջկան հարցրել է, թե ներո՞ւմ է արդյոք այդ տղային, նա պատասխանել է.

«Այո, ի սեր Հիսուսի, ես ներում եմ: Ես ուզում եմ, որ նա էլ ինձ հետ Երկնքում լինի: Թող աստված նրան ների, քանզի ես նրա արդեն ներել եմ»:

Հուլիսի 6-ին նշվում է «Սուրբ Մարիա Գորետտի» տոնը:

Ալեսսանդրո Սերենելլին դատապարտվել է 30 տարվա բանտարկության:

Բանտում ութ տարի անցկացնելուց հետո նա մի օր հայտարարել է, թե ինքը երազում տեսել է Մարիին, որն իրեն ծաղիկ է նվիրել, և այդ ծաղիկն առկայծող կրակի է վերածվել: Այդ երազը նրան ստիպել է զղջալ և ապաշխարել:

Քսանամյա բանտարկությունից հետո նա 1929 թվականին ազատ է արձակվել: Այդ ժամանակ լրացել է նրա 47 տարին:

1934 թվականի Սուրբ Ծննդյան գիշերը նա այցելել է Մարիետտայի մորը և աղաչել է ներել իրեն: Ասսունտա Գորետին ներել է՝ ասելով.

«Աստված ներել է քեզ, իմ Մարիտտան ներել է քեզ, ես նույնպես քեզ ներում եմ»:

Հաջորդ օրը նրանք միասին պատարագի են մասնակցել՝ կողք կողքի հաղորդություն ընդունելով ներկաների զարմացած հայացքների ներքո:

1947 թվականի ապրիլի 27-ին նրանք նաև միասին մասնակցել են Մարիետային երանելիների շարքին դասմանը, իսկ 1950 թվականի հուլիսի 24-ին՝ սրբադասմանը: Պիոս 12-րդ պապը դեռատի կույսին Հռոմեական կաթոլիկ եկեղեցու նահատակ է հռչակել:

Դա առաջին անգամն է եղել, որ դստեր սրբադասմանը նրա մայրն է մասնակցել:

Ալեսսանդրո Սերենելլին դարձել է Ֆրանցիսկյան Երրորդ միաբանության անդամ, ծառայել է Իտալիայի մենաստաններից մեկում և մահացել է 1970 թվականին, 87 տարեկանում:

Մարիա Գորետտիի աճյունը գտնվում է Նետունո քաղաքի Նոտր Դամ դը Գրաս եկեղեցում:

***

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի օրենքը, որի համաձայն բռնաբարության զոհը պիտի ապացուցի, որ ինքը ֆիզիկապես պաշտպանվել է, որպեսզի բռնաբարության փորձ կատարածը պատասխանատվության ենթարկվի, ոչ պաշտոնապես կոչվում է «Սուրբ Մարիա Գորետտիի օրենք»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
409 | 0
to top