MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Սիրային աստղագուշակ. սեպտեմբերի 29
00:18, 29.09.2013
6504 | 0
ԽՈՅ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ռոմանտիկ հանդիպումներն անցկացնել մարդաշատ վայրերում: Հրավիրեք սիրելիին ակումբներ, սրճարաններ, ցուցահանդեսներ, կինոթատրոն, մի խոսքով` այնպիսի վայրեր, որտեղ կկարողանաք վայելել ոչ միայն Ձեր սիրելիին, այլև` լիցավորվեք ամբոխի էներգիայով: Այսօր այսպիսի լիցքավորումը կօգնի հոգնածություն և զգացմունքների անկում չզգալուն:

ՑՈՒԼ
Ցուլին այսօր անհրաժեշտ են ստեղծագործական կարողություններ սիրելիին գրավելու համար: Եթե մինչև հիմա Ձեր մեջ եղել են կոնֆլիկտներ, այսօր դրանք հարթելու լավագույն ժամանակն է: Աստղերն այսօր Ձեզ կօգնեն հասկանալ ու լուծել ոչ միայն Ձեր սիրային խնդիրները, այլև՝ կտան հնարավորություն կյանքի հետագա քայլերում լինել ավելի ստեղծագործական:

ԵՐԿՎՈՐՅԱԿ
Աստղերի դասավորությունը երկվորյակներին ասում է, որ վաղուց ժամանակն է փոխել ռոմանտիզմի մասին իրենց պատկերացումները: Այսօրվանից հնարավոր է, որ Ձեզ համար «աշխարհի կենտրոն» համարվող մարդիկ մղվեն երկրորդ պլան ու սկսեք ուշադրություն դարձնել ավելի հետաքրքիր մարդկանց: Այսօր հրաշալի օր է վարդագույն ակնոցից ազատվելու համար: Աշխատեք այսօր բաց չթողնել իսկական սիրելիին գտնելու հնարավորությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ
Այսօր խեցգետնի համար դժվար կլինի կողմնորոշվել զգացմունքներում: Աշխատեք սիրելիին չնեղացնել, քանի որ այսօր այն օրերից է, որ գուցեև շատ լինեն բարկանալու առիթները: Լավագույն լիցքաթափվելու ձևն այսօր հանգստանալն է: Ձեզ հատուկ հանգստությունը մի բարդեք ընկերների վրա։


ԱՌՅՈՒԾ
Ձեր անորոշ վիճակը Ձեզ նույնիսկ արդեն վնասում է։ Դուք չեք հասկանում թե ինչ է Ձեզ պետք։ Բայց պետք է լավ մտածեք և կատարեք ճիշտ ընտրություն։ Դուք մտածում եք, որ կա լավից լավը։ Բայց հաճախ հենց այդ լավից լավը չի գալիս, իսկ Դուք էլ չեք ուզում սպասել։ Դուք ունեք բարդ բնավորություն՝ հաճախ եք հիասթափվում, որն էլ Ձեր անհաջողությունների պատճառն է լինում։ Նվիրվում եք մինչև վերջ, տալիս եք ամեն հնարավոր բան ու սպառվելուց հետո փնտրում նոր մեկին։ Աստղերը խորհուրդ են տալիս փոխվել և գտնել նոր ուղի, որով քայլելիս կլինեք երջանիկ։


ԿՈՒՅՍ
Դուք երջանիկ եք։ Դուք սիրում եք և այդ անսահման սերը Ձեզ դարձնում է բարի ու ներող։ Շրջապատող մարդիկ հիանում են Ձեզնով։ Դուք հաջողակ եք և անգամ մի քանիսի նախանձն եք շարժում։ Այսօր պետք է մի քիչ ուշադրություն դարձնել աշխատանքին։ Սիրելիին ժամանակ կարելի է տրամադրել երեկոյան, իսկ գիշերն ամբողջությամբ տրամադրել նրան։

ԿՇԵՌՔ
Ձեր սառնությունը շատ կխանգարի անձնական հարաբերությունների բարելավմանը։ Աշխատեք սիրելիի հետ անկեղծ և բաց լինել, իսկ նա էլ ամեն ինչ կանի Ձեր թախիծը ցրելու համար։ Աստղերը խորհուրդ են տալիս լինել բոլորի հետ ազնիվ։ Միայն սիրելին չէ, որ Ձեր կարիքն ունի, հարազատներն ու ընկերներն էլ են Ձեր կարիքը զգում։

ԿԱՐԻՃ
Դուք մեծ մագնիսական ուժ ունեք։ Հնարավոր է, որ այսօր Ձեր շուրջը սիրային եռանկյունի ստեղծվի։ Դուք պետք է արագ ու ճիշտ կողմնորոշվեք։ Եվ անեք ճիշտ ընտրություն։ Օրը բարեհաջող է ռոմանտիկ հարաբերությունների համար։ Մնում է ընտրեք հենց այն մեկին, ում հետ կանցկացնեք այդ օրը։ Զգույշ եղեք և վայելեք Ձեր օրը։

ԱՂԵՂՆԱՎՈՐ
Դուք այսօր կապրեք էրոտիկ, կրքոտ պահեր: Կմոռանաք, որ սերը երբեմն քնքշանք և նրբություն է պահանջում: Փորձեք պահպանել հարմոնիան Ձեր միջև: Աստղերը Ձեզ հնարավորություն կտա այսօր իրականացնել հեքիաթային սիրո ձեր պատկերացումները: Ձեր համաստեղությունում Վեներան կօգնի և կաջակցի: Երեկոյան ժամանակը այնքան արգ կթռչի, որ նույնիսկ չեք հասցնի զգալ: Հիանալի պահերը ապահովված են:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Օրը հագեցած կլինի էկզոտիկ արկածներով: Օգտագործեք ի վերուստ տրված պահերը և տրվեք ամբողջությամբ կրքի կայսրությանը: Աշխատեք երջանկացնել Ձեր զուգընկերոջը: Քնքշանքներ, նուրբ հպումներ և գեղեցիկ խոսքերը կպարգևեն անմոռանալի օր և իհարկե օրվա ավարտ: Եթե Դուք միայնակ եք, ապա այսօր հիանալի պահ է երկրորդ կեսի փնտրտուքի համար: Աստղերը խոստանում են մի շարք հանդիպումներ և միգուցե հենց նրանցից մեկը Ձեր կյանքի կեսն է: Երեկոյան հոգնածություն կզգաք, բայց դա չպետք է ազդի Ձեր էմոցիոնալ դաշտի վրա: Փորձեք ազատվել առորյա հոգսերից:

ՋՐՀՈՍ
Այսօր յուրահատուկ օր է: Միգուցե հենց այն օրն է, երբ կհանդիպեք Ձեր ճակատագրի կնոջը կամ տղամարդուն: Հիանալի օր է ի կատար ածելու Ձեր էրոտիկ և սիրային ֆանտազիաները: Ձեզ խորհուրդ է տրվում սպասել այն պահին, երբ կժայթքի սիրո և կրքի հրաբուխը: Երեկոյան, եթե միայնակ եք, ապ փորձեք դուրս գալ տանից և հանդիպել ինչ որ մեկի հետ: Դա կօգնի հասկանալ ինչ եք ուզում կյանքից:

ՁԿՆԵՐ
Վերջին ժամանակներում Ձեր զուգընկերը իրեն տարօրինակ է պահում: Միգուցե պատճառը Դուք եք: Միգուցե Դուք շատ սառն եք դարձել նրա հանդեպ: Փորձեք ավելի ջերմ լինել և ուղղել սխալները: Փորձեք ամեն ինչ անել սիրո կրակը վառ պահելու համար, դա Ձեզանից է կախված: Մի մոռացեք նա սիրո կարիք ունի: Երեկոյան զանգեք նրան և ինչ-որ ռոմանտիկ վայր գնացեք: Դա հիանալի պահ է ապացուցելու, որ Դուք էլ եք շատ սիրալիր և կրքոտ:
Spokesperson: WWW.LRATU.RU
The article published in the Spokesperson project.
Share with friends
WWW.LRATU.RU
to top