MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Tomorrow:+27 °C
Աֆորիզմներ Օդրի Հեփբերնից:
22:09, 17.10.2013
6231 | 0

1. «Կնոջ գեղեցկությունը պետք է արտացոլվի նրա աչքերում: Աչքերը դեպի սիրտը տանող դռներն են` այն վայրը, որտեղ ապրում է սերը:
2. «Ինձ պետք չէ անկողին իմ կանացիությունն ապացուցելու համար.ես կարող եմ լինել սեքսուալ ծառից խնձոր քաղելիս, կամ անձրևի տակ թրջվելիս» :
3. «Որպեսզի ինքնավստահ լինես, քայլիր այնպես, կարծես թե միայնակ չես» :
4. «Պաշտում եմ այն մարդկանց, ովքեր ստիպում են ինձ ծիծաղել: Ես իսկապես կարծում եմ, որ ծիծաղելն այն է, ինչ ես սիրում եմ ամենից շատ: Այն բուժում է բազում հիվանդություններից: Հնարավոր է այն ամենա կարևորն է մարդու մեջ» :
5. «Իմ ամբողջ կյանքում մայրս սովորեցրել է ինձ, որ մարդը պետք օգտակար լինի: Նա համոզված էր, որ սեր տալն ավելի կարևոր է, քան ստանալը» :
6. «Իմ ամանորյա միակ երազանքը դա խաղաղությունն է աշխարհի բոլոր երեխաների համար» :
7. «Մարդիկ, իրերից ավելի շատ կարիք ունեն, որ իրենց գտնեն, վերականգնեն, չջարդեն ու ներեն.երբեք ոչ մեկի «դեն» մի՛ նետեք» :
8. «Եթե քեզ օգնության ձեռք պետք լինի, հիշիր, որ դու ունես այն, դա քո սեփական ձեռքն է: Եվ երբ մեծանաս, դու կհասկանաս, երկու ձեռք ունես, որպեսզի մեկով օգնես քեզ, մյուսով` ուրիշներին» :
9. «Որպեսզի շրթունքներդ գրավիչ լինեն, հաճախ ասա բարի խոսքեր:
Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն, ճառագիր բարին:
Որպեսզի կազմվացքդ բարեկազմ լինի, կիսիր ուտելիքդ քաղցածների հետ:
Որպեսզի մազերդ մետաքսի պես փափուկ լինեն, թույլ տուր երեխային իր մատիկներով շոյի դրանք» :
10. «Արցունքները կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ, քան ժպիտը.ժպտում ենք մենք գրեթե բոլորին, իսկ լացում ենք միայն նրանց համար, ում սիրում ենք» :
11. «Իմ կյանքը նման է հեքիաթի: Ես ունեցել եմ բազում դժվար պահեր, բայց միշտ հավատացել եմ, որ թունելի վերջումմ լույս է վառվում» :
12. «Լավագույնը, ինչը Դուք կարող եք անել կյանքում, դա անտարբեր չլինելն է» :
13. «Ես կին եմ, ում բախտը բերել է» :
14. «Ծերությունն ինձ ոչ մի կերպ չի վախեցնում, ես վախենում եմ մենակությունից» :
15. «Ինձ միշտ սովորեցրել են, որ ես ապրում եմ մարդկանց օգնելու, ինչ-որ բանով այս աշխարհը դեպի լավը տանելու համար: Ես երբեք այնքան երջանիկ չեմ եղել, որքան հիմա» , - իր կյանքի վերջին հարցազրույցներից մեկում ասել է Օդրի Հեփբերնը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Karina Sahakyan
23:45, 14.10.2013
4330 | 0
20:38, 14.10.2013
3986 | 0
20:00, 12.10.2013
8229 | 0
00:38, 12.10.2013
5334 | 5
23:20, 11.10.2013
8154 | 0
to top