MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +20 °C Tomorrow:+19 °C
Ի՞նչ է պետք կնոջը անկողնում
20:37, 11.11.2013
11817 | 0
Համբույրներ ու շոյանքներ
Պետք չէ կնոջը դիտել սոսկ որպես սեքսուալ բավարարման օբյեկտ: Տաքացրեք նրան շոյելով ու համբուրելով նրա չքնաղ մարմինը, փնտրեք նրա էրոգեն գոտիները և այդ հատվածներում առավել հաճախ ու երկար կենտրոնացրեք համբույրներն ու գուրգուրանքը: Կտեսնեք, թե ինչպես կինը կբացվի ձեր առջև նորովի և ձեզ կպատասխանի ավելի տաք ու կրքոտ փոթորիկով:
Խոսքեր
«Կինը սիրում է ականջներով»: Այս մասին տղամարդը երբեք չպետք է մոռանա և եթե նրա սիրային բառապաշարն աղքատ է («կյանքս», «մռութս»), ապա հարկավոր է արագ հարստացնել այն: Գովերգեք ձեր կնոջը կամ սիրուհուն որքան կարող եք առատորեն, դրանք անպայման կգնահատվեն ու կվարձատրվեն կրքոտ համբույրներով ու սեքսով: Ասացեք նրան, որ նա հրաշալի է, որ նրա նմանը աշխարհում չկա, որ նա չքնաղ է, որ նա ձեզ հանդիպած ամենասեքսուալ կինն է և այլն: Կնոջ վրա հրաշալի ազդեցություն է ունենում նաև կիթառը: Եթե դուք կիթառ նվագել գիտեք դա կտրուկ մեծացնում է ձեր հնարավորությունները, իսկ եթե միաժամանակ նաև երգել գիտեք, ապա կրքոտ երեկոն պատրաստ է: Պետք է նշել նաև, որ կան կանայք, որոնք անկողնում սիրում են ոչ թե քնքշանքի խոսքեր, այլ վիրավորանքներ ու կշտամբանքներ, սակայն սեքսոլոգների տվյալներով, այդպիսի կանայք քիչ են:
Սիրային խաղ կամ նախերգանք
Կնոջը պետք է տաքացնել... Այդ նպատակին է ծառայում սիրային նախերգանքը: Տղամարդը` ի տարբերություն կնոջ, կարող է գրգռվել շատ արագ: Երբեմն բավական է, որ նա պատկերացնի կնոջը մերկ վիճակում կամ համապատասխան ամսագիր թերթի: Կնոջ գրգռման մեխանիզմը ավելի բարդ է: Ոմանք գրգռվում են իրենց ոտքերի երկարության ու գեղեցկության, ձիգ կրծքերի, ու հյութեղ շուրթերի մասին տղամարդու գովերգից, ոմանք *****ֆիլմերից, ոմանք տղամարդու մերկապարից (ցանկալի է որ դա լինի հենց իրենց սիրելի տղամարդը), ոմանք ժամեր տևող համբույրից, ոմանք օրալ սեքսից, ոմանք բռնցքամարտ ու ըմբշամարտ դիտելուց: Որքան կին կա աշխարհում, այնքան` տարբերակ: Այնպես որ, եթե ցանկանում եք լիարժեքորեն տաքացնել ձեր սիրուհուն կամ կնոջը, ապա պիտի ուսումնասիրեք ու բացահայտեք նրա տարբերակը:
Օրգազմ
Տղամարդը պետք է կնոջը առաջ թողնի, որպեսզի կինը կարողանա հասնել իր ետևից: Իդեալական է այն դեպքը երբ կինն ու տղամարդը օրգազմի են հասնում միաժամանակ: Հանրահայտ սեքսոլոգ Ռոյ Էսկապը գրել է. «Օրգազմը տղամարդու ու կնաջ համար րոպեական մոռացություն է, դա նրանց հեռացնում է իրենց «ԵՍ» -ից, դա կարծես փոքրիկ մահ է հրաշալի վերակենդանացումով»: Իսկ հին հունաստանում բժիշկ Հելենը հիստերիայով տառապող կանանց բուժում էր տարբեր եղանակներով նրանց օրգազմի հասցնելով: Կանացի օրգազմը հաճախ իր կամքով չի գալիս: Դրա համար տղամարդը պետք է բավականին ջանք թափի առաջին հերթին գլխով` մանրամասն ուսումնասիրելով կնոջ անատոմիան ու հատկապես իր զուգընկերուհու նախասիրություններն ու էրոգեն գոտիները, իսկ երկրորդ հերթին` շուրթերով, ձեռքերով, մատներով, լեզվով ու սեռական օրգանով: Սակայն որքան էլ տղամարդը ջանք թափի այստեղ կարևոր են երկու բան: Նախ կինը պետք է անկողին մտնի տղամարդու հետ, որի համար խենթանում է, այլապես օրգազմի սպասելն անիմաստ է: Երկրորդ կինը պետք է օգնի իր տղամարդուն, որպեսզի վերջինս կարողանա բացահայտել իրեն, հասկանալ թե ինչպիսի դիրքեր է սիրում, ինչպիսի շոյանքներ են նրան դուր գալիս և այլն:
Սեքսից հետո
Սեքսն ավարտելուն պես մի շտապեք շրջվել ու խռռացնել: Բանն այն է, որ այդ ժամանակ մոտ կնոջ մոտ ամեն ինչ նոր է սկսվում: Հենց այդ պահին է կինը որոշում ձեր վերաբերմունքը իր հանդեպ: Շատ բան հարկավոր չէ` մի քանի շնորհակալական համբույր, գեղեցիկ խոսքեր, գրկախառնություն, որոնք կարտահայտեն ձեր վայելքի աստիճանը, երբ դուք երկնային ճամփորդությունից վերադառնում եք երկիր ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ
Spokesperson: WWW.LRATU.RU
The article published in the Spokesperson project.
Share with friends
WWW.LRATU.RU
to top