Սոխն օգտակար բան է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Չիպոլինոն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որտեղ են ձմեռում խեցգետինները: Սոխը մազերի միանգամից մի քանի խնդիր է լուծում.Եվ, ամենակարեւորը, այս մթերքի ազդեցությունը նկատելի է անմիջապես մի քանի օգտագործումից հետո: Այն կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում մազերը նկատելիորեն ամուր, խիտ եւ առողջ են դառնում: Սոխը դրական է ազդում մազարմատների եւ դրանց ակտիվ աճի վրա: Եվ այն բանի շնորհիվ, որ դրա բաղադրության մեջ մեծ քանակությամբ ծծումբ կա, ինչն էլ նպաստում է գլխամաշկի արյան շրջանառությանը: Դրա հետ մեկտեղ, սոխը հակամանրէային եւ հակաբորբոքային ազդեցություն ունի, ինչն օգնում է պայքարել գլխի մաշկի վարակների դեմ, որոնք հաճախ մազերի վատ աճի եւ դրանց վիճակի վատթարացման պատճառն են: Այս բանջարեղենի մեջ քիչ չեն նաեւ վիտամինները, որոնք համալիր ազդեցություն են ունենում գլխամաշկի եւ մազերի արմատների վրա՝ նպաստելով դրանց առողջացմանը: Ահա մազերի համար սոխով դիմակի մի քանի բաղադրատոմս, որոնք պարտադիր պետք է փորձեն բոլոր նրանք, ովքեր ուզում են ամուր եւ խիտ մազեր ունենալ: Սոխը կոնյակով Եթե սոխի հոտը տանել չեք կարողանում, կարելի է այն փորձել կոնյակի համադրությամբ: Կոնյակը որոշ չափով նվազեցնում է սոխի սուր հոտը: Դրա համար մանր կտրատած սոխը լցնում ենք բաժակի մեջ, վրան կոնյակ ավելացնում: 10-12 ժամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում: Առավոտյան թուրմը քամում ենք եւ Շարունակությունը այստեղ |