Լենինգրադյան շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. 8-ամյա երեխայի խնամակալը՝ 50-ամյա մի կին հաղորդում է տվել իրավապահներին այն մասին, որ երեխային խմբակային բռնաբարել են: Տուժած երեխան 2-րդ դասարանի աշակերտ է: Խնամակլը հայտարարել է, որ օգոստոսի 9-ից 28-ը երեխային մանկական «Պլամյա» կոչվող առողջարանական ճամբարում երեխային ծաղրել են ու բռնության ենթարկել: Ոստիկանությանը ներկայացրած հաղորդման մեջ կինը նշել է կասկածյալների անուն-ազգանունները: |