MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
Փոփոխություն
22:56, 23.12.2013
2701 | 0

Ուր է տանում մեզ այս կյանքի ճանապարհը. հուսահատության, չարության, ոխակալության, թե պարզապես ավելի վեր գաղափարի, որը ոչ միայն մեզ է հարկավոր այլ նաեւ Աստծուն:
Փոփոխություն. մարդկային փոփոխություն, որը մեր հնարավորությունն է Աստծուն մերձենալու եւ Աստծուն ճանաչելու համար: Բայց Աստծուն փնտրելուց առաջ անրաժեշտ է կամք՝ կամենալ փոփոխվել, մոռանալ հին մարդուն եւ նրա սխալները, ջանալ ուղղել ինքներս մեզ, և ապա փորձենք օգնել մյուսներին ուղղվել:
Փոփոխության առաջին քայլը սեփական սխալներ տեսնելն է, քանզի երանելի չէ այն մարդը, ով տեսնում է հրեշտակներին, բայց իր սեփական մեղքերը չի նկատում: Եւ, իրոք, փրկության սկիզբն ինքնադատապարտումն է, որը տանում է մարդուն փրկության:
Սիրելինե´ր, եկե´ք ջանանք բոլորս փոփոխության՝ Աստծուն մոտ լինելու, որպեսզի խաղաղություն ձեռք բերենք եւ լինենք խաղաղարար Տիրոջ խոսքի համաձայն. «Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթ.Ե.9):

Սիրով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6166 | 0
to top