MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Իմ աշխարհին ջերմացնող միակ արևը դու ես...
23:12, 21.01.2014
7662 | 0














Դու ես, որ հիշում ես ինձ, դու ես, որ հույսը
չես մարում իմ` քո մեջ:
Դու ես, որ ստիպում ես զգալ մարդուն
տրված ամենատիեզերական զգացմունքներից մեկը` սերը:
Լռում եմ, բայց իմացիր, որ դու ես
իմ աշխարհին ջերմացնող միակ արևն:
Ու դու ես, առանց որի խավարա աշխարհս:

Իմ երջանկությունը դու ես..
Քո վրայից իմ երջանկության հոտն է բուրում, ես երջանիկ եմ քեզնով ու քեզ հետ: Իմ երջանկություն, իմ արև, իմ աշխարհը ջերմացնող, իմ իմաստ:
Կարոտել եմ քեզ...
Բայց ես գիտեմ, քիչ մնաց, շատ քիչ` մեր հանդիպմանը:
Կտեսնեմ, կգրկեմ քեզ, կզգամ հոտդ, ու կհասկանամ, որ մենակ չեմ:
Կբռնեմ քո ձեռքերը, ես շատ եմ սիրում իրենց, իրենք միշտ սառն են և միշտ տաքացնելու կարիք ունեն:
Մենք ինչպես միշտ կքայլենք ու ամբողջ ճանապարհին կծիծաղենք, հետո մի պահ լրջանալով կասես, որ շատ ես սիրում ինձ, իսկ ես երկար բառերի փոխարեն կգրկեմ քեզ և վերջ:
Հիշու՞մ ես մեր ընդհանուր երազանքը, իրա աչքերը քոնն էր, ժպիտը` իմը:
Իմ արևոտ էջ...
Սիրում եմ .. շատ...
Ուզում եմ ամբողջ կյանքս անցկացնել քեզ հետ ու մի վարկյան չզղջալ դրա համար:
Գիտեմ` քիչ մնաց, շատ քիչ, կգաս..
Կգաս ու ամեն ինչ կլինի իդեալական մեր մեջ` սերս:
Սիրում եմ, շատ եմ սիրում, այնքան շատ, որ ուզում եմ ամբողջ աշխարհին գոռալ ու ասել, որ իմն ես, միայն իմը ու որ քեզ երբեք ուրիշին չեմ տա:
Սիրում եմ քեզ, մի նեղացի ինձանից իմ:
Մեղավոր ես, որ ես երջանիկ եմ ու եղել եմ երջանիկ:
Սպասում եմ, արի, արի, որ գրկեմ քեզ, ուժեղ:
Բաց չթողնեմ քեզ:
Զգամ, որ իմն ես:
Արի...


Դու ուզեցիր, որ ես քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ: Արցունքիդ մեջ մնամ:
Քեզ ուրիշին տվիր և չուզեցիր անգամ, որ ես իմը լինեմ:
Դու սիրեցիր ինձ այնպես, ինչպես ես քեզ կսիրեմ:
Դու իմ արևը դառար:
(Համո Սահյան)







The article published in the Spokesperson project.
Share with friends
Ժպտա Բլոգ (JptaBlog.BlogSpot.Com)
to top