MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Կրոնական Հանդիպում Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդարանում
13:06, 13.02.2014
2752 | 0

Փետրվարի 13-ին, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդի Տ. Տաթև եպս. Հակոբյանի հրավերով` տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեցի տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի և Ռումինիայի Մոլդովա մետրոպոլիտության առաջնորդ Թեոֆան մետրոպոլիտ Սավուի հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր երկու եկեղեցիների համագործակցությունը և դարավոր կապի ամրապնդումը, Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը:

Իր խոսքում Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը նշեց, որ ողջունելի է երկու եկեղեցիների ջերմ հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է դեռևս Վազգեն Ա Վեհափառի և Ռումին պատրիարք Հուստինիանի և իր բեղուն ընթացքն է ստացել Գարեգին Ա-ի և Թեոկտիստ պատրիարքի գահակալության տարիներին: Եվ այժմ էլ նույն ջերմ հարաբերությունները շարունակվում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Դանիել պատրիաքի շնորհիվ:

Անդրառանալով Ղարաբաղյան հիմանխնդրին` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանը նշեց, որ այն կարևորգույն հարցերից մեկն է, որ վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին և հայ եկեղցուն, այլև կարիքն ունի քույր եկեղեցիների և քրիստոնյա աշխարհի աջակցության:

Շեշտելով երկողմանի համագործակցության և պաշտպանության կարևորությունը` Սրբազան Հայրը նշեց, որ Ռումինիայի հայոց թեմը աջակից և պաշտպանն է Ռումինիայի կառավարության և քաղաքական որևէ կուսակցության չի պատկանում:

Իր ողջույնի խոսքում Մոլդովա մերտրոպոլիտության առաջնորդ Թեոֆան մետրոպոլիտը նշեց, որ մեծ սիրով և ջերմությամբ է ընդունում երկու եկեղեցիների միջև համագործակցության ամրապնդումը: Եվ իրենց աղոթքն` Բարձրյալին, որ Ղարաբաղյան հիմախնդիրը ստանա իր վերջնական և արդարացի լուծումը: Եվ հայ ժողովրդի դարավոր պայքարը տա իր բեղուն և առատ պտուղները:




Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
to top