Փետրվարի 13-ին, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդի Տ. Տաթև եպս. Հակոբյանի հրավերով` տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեցի տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի և Ռումինիայի Մոլդովա մետրոպոլիտության առաջնորդ Թեոֆան մետրոպոլիտ Սավուի հանդիպումը: Հանդիպման նպատակն էր երկու եկեղեցիների համագործակցությունը և դարավոր կապի ամրապնդումը, Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը: Իր խոսքում Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը նշեց, որ ողջունելի է երկու եկեղեցիների ջերմ հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է դեռևս Վազգեն Ա Վեհափառի և Ռումին պատրիարք Հուստինիանի և իր բեղուն ընթացքն է ստացել Գարեգին Ա-ի և Թեոկտիստ պատրիարքի գահակալության տարիներին: Եվ այժմ էլ նույն ջերմ հարաբերությունները շարունակվում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Դանիել պատրիաքի շնորհիվ: Անդրառանալով Ղարաբաղյան հիմանխնդրին` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանը նշեց, որ այն կարևորգույն հարցերից մեկն է, որ վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին և հայ եկեղցուն, այլև կարիքն ունի քույր եկեղեցիների և քրիստոնյա աշխարհի աջակցության: Շեշտելով երկողմանի համագործակցության և պաշտպանության կարևորությունը` Սրբազան Հայրը նշեց, որ Ռումինիայի հայոց թեմը աջակից և պաշտպանն է Ռումինիայի կառավարության և քաղաքական որևէ կուսակցության չի պատկանում: Իր ողջույնի խոսքում Մոլդովա մերտրոպոլիտության առաջնորդ Թեոֆան մետրոպոլիտը նշեց, որ մեծ սիրով և ջերմությամբ է ընդունում երկու եկեղեցիների միջև համագործակցության ամրապնդումը: Եվ իրենց աղոթքն` Բարձրյալին, որ Ղարաբաղյան հիմախնդիրը ստանա իր վերջնական և արդարացի լուծումը: Եվ հայ ժողովրդի դարավոր պայքարը տա իր բեղուն և առատ պտուղները: Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվան |