MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Նոր Նորքում ամփոփվեց «Ամանորի տոնական ձևավորում» մրցույթը
13:31, 22.02.2014
4484 | 0
Նոր Նորք վարչական շրջանում Ամանորի առթիվ հայտարարված «Տոնական լավագույն ձևավորում» մրցույթում ներառվել էին նաև ուսումնական հաստատությունները:
Ամփոփելով արդյունքները՝ լավագույնները վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով ու նվերներով:
Շնորհավորելով տնօրեններին՝ վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանը շնորհակալություն հայտնեց տոնական լավագույն ձևավորումների համար՝ հավելելով, որ լավ աշխատանքը միշտ էլ գնահատելի է:
«Դահլիճի լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթող ճանաչվեց հ. 98 մանկապարտեզը, «Շենքի լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթող ճանաչվեց հ. 109 մանկապարտեզը, «Նորարար ձևավորում» անվանակարգում հաղթող ճանաչվեց հ. 110 մանկապարտեզը, «Խմբասենյակների ձևավորում» անվանակարգում հաղթող ճանաչվեց հ. 118 մանկապարտեզը և «Բակի լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը:
Նկարները՝ այստեղ
ԵՐԵՎԱՆԻ 7-ՐԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ (ՆՈՐ ՆՈՐՔ) ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top