Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանդիպում ունեցավ կանանց միամսյակի շրջանակում Նոր Նորքում հայտարարված ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողների հետ: Շնորհավորելով հաղթող մասնակիցներին՝ վարչական շրջանի ղեկավարը նորանոր հաջողություններ ու ստեղծագործական բազում վերելքներ մաղթեց՝ պարգևատրելով նրանց շնորհակալագրերով և "Զանգակ-97" հրատարակչության կողմից հատկացրած գրքերով: Գլխավոր մրցանակակիրը վարչական շրջանի ղեկավարի կողմից պարգևատրվեց պատվոգրով և դրամական պարգևով: Տոնական հանդիպման ընթացքում ընթերցվեց նաև հաղթող շարադրությունը, որը հուզմունք ու հիացմունք առաջացրեց՝ արժանանալով բարձր ծափողջունների: Նկարները՝ այստեղ |