MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Tomorrow:+17 °C
Նաիրա Նասիբյան, Հանեմ ճամպրուկից մեր հայոց գինին
09:27, 16.04.2014
2286 | 0
Հանեմ ճամպրուկից մեր հայոց գինին
Ու Որոտանի ափին նստելու
Փափուկ կանաչոտ ես որոնեմ:
Նստելու համար, ի՞նչ կանաչ, ինչ բան.
Այստեղ նստում են վայրի ժայռերի
Կնճռոտ փեշերին.
Վերևից իջած, հրաշք-բնակերտ
Մյուս փեշը քեզ դառնում է սեղան:
Երբ արծվի կաթից հարբում ես արդեն,
Նոր հասկանում ես, որ սա խնջույք չէ:
Սա Սյունիքի հետ քո հանդիպումն է՝
Իշխանասարի սեգ արծիվների Ճախրանքի ներքո,
Շաքիի փրփուր ցալքունների տակ:
Սա ՈԻրցաձորի հրաշք կտավն է՝
Սարյանոտ, կանաչ, կապույտ-ծիածան:
Սա Հացավանի թոնիրի բույրն է,
Սա Լոր գյուղի Արծիվի տունն է
Ու եկեղեցին՝ լքված ու դատարկ:
Սա քո և իմ հայրական տունն է,
Մեր սիրո բույնն է:
Հրաշք երկիր է, հայկական աշխարհ:
Սա նախնիների արյուն-քրտինքով
Դալարած ժայռն է:
Սա դաշնակների մահ ու արյունով
Փրկված աշխարհն է:
Սա փոքրիկ երկրի Հոգևոր սյունն է:
Երկնքից կախված վայրի ժայռերի՝
Էրգիրին թիկունք հզոր պարիսպն է,
Թագավորանիստը՛ն է,
Աստծուց օրհնված, բար ու բարիքի
Հարսանքանիստը՛ն է...

Նաիրա Նասիբյան
ամառ, Սյունիք
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13153 | 0
01:01, 08.12.2017
30016 | 0
23:45, 27.08.2017
21807 | 0
to top