MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
Արթուր Ալեքը ծննդյան օրվա առթիվ իր առաջին «Գրեմմին» է ստացել (լուսանկար)
22:18, 21.04.2014
2657 | 0

Պրեմիերա» երաժշտական նախագծի մասնակից Արթուր Ալեքն այսօր նշում է ծննդյան 23-ամյակը: Ու թեև նա այսօր առավոտվանից շատ զբաղված է և արդեն հասցրել է մի քանի գործնական հանդիպումներ ունենալ, ժամանակ գտավ և զրուցեց Life.panorama.am-ի հետ: Երգիչը մեզ պատմեց, որ իրեն առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները. մասնավորապես տպավորվել է փոքր քրոջ անակնկալները՝ տորթն ու փուչիկները, ապա կեսգիշերին նրանց են միացել Արթուրի ընկերները. «Ամենաշատը ուրախացել եմ տեսահոլովակներիցս մեկի ռեժիսոր Հռիփսիմե Խոջայանի անակնկալից. նա լավ գիտի, որ իմ երազանքներից մեկն է «Գրեմմի» ստանալը ու ինձ հենց «Գրեմմիի» արձանիկով տորթ նվիրեց, փաստորեն դա իմ առաջին «Գրեմմին» էր», -ծիծաղելով պատմեց Արթուրը:


Մեր այն հարցին, թե արդյոք իր երաժիշտ ընկերների հետ չի պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը, Արթուրը պատասխանեց, որ նրանք վերջին շրջանում շատ զբաղված են և այս տարի հազիվ թե կարողանան հավաքվել:

Նա նաև տեղեկացրեց, որ երեկվանից իրեն շնորհավորել են բազում անծանոթ մարդիկ, որոնց ինքը չի էլ ճանաչում: «Նման քանակությամբ շնորհավորական նամակներ երբեք չէի ստացել, ինձ գրում են, որ շատ են սիրում իմ արվեստը, դա ինձ շատ է ուրախացնում», -նշեց Արթուրը:

Խոսելով մեկ տարով մեծանալու և առաջիկա մի տարվա ծրագրերի մասին՝ նա ընդգծեց, որ չի սիրում դանդաղ քայլերով առաջ գնալ ու կցանկանար, որ այս տարի իր կարիերայում թռիչք ունենար: http://life.panorama.am/

Author: 57 hg
The article published in the Spokesperson project.
Share with friends
57 hg
to top