MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Երևան քաղաքի պատվիրակությունը Նովոսիբիրսկում
15:12, 20.07.2014
2357 | 0
Քաղաքների և շրջանների միջև համագործակցությունը զարգացման ու առաջընթացի նոր ճանապարհներ է հարթում, անընդհատ ստեղծագործելու և կատարելագործվելու հնարավորություն տալիս: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած գործելաոճում ամրագրված այս սկզբունքին հավատարիմ վարչական շրջանների ղեկավարները ևս համագործակցության ուղիներ են ձևավորում տարբեր երկրների քաղաքների և շրջանների հետ: Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի 121-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Անատոլի Լոկոտի հրավերով Երևանի պատվիրակությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով հյուրընկալվեց Նովոսիբիրսկ քաղաքում: Հոբելյանական միջոցառումներին զուգահեռ կազմակերպվեցին աշխատանքային կարևոր հանդիպումներ և քննարկումներ. Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մեծ դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր. քաղաքապետ Անատոլի Լոկոտի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետի քննարկմանը կներկայացվի հետագա ծրագրերում Երևան քաղաքը Նովոսիբիրսկի եղբայր քաղաք հռչակելու վերաբերյալ առաջարկը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հաջորդիվ կայացած հանդիսավոր հավաքույթի ընթացքում քաղաքի օրվա առթիվ շնորհավորեց քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և բազմահազարանոց բնակչությանը՝ Երևանի քաղաքապետի անունից փոխանցելով շնորհավորական ուղերձն ու խորհրդանշական հուշանվերը՝ ի նշան հաստատված բարեկամության:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top