Կենսագրություն Հայ մեծանուն գրող Շահան Շահնուրը (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան) ծնվել է 1903թ.-ի օգոստոսի 3-ին Կ.Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921թ.-ին ավարտում է վարժարանը բարձր առաջադիմությամբ: Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն: Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ: 1922թ.–ին հաստատվել է Փարիզում: Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը: Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով, և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922–ին հաստատվել է Փարիզում։ Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին» ։ 1929–ին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի» ՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-32 թթ սովորում է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933–ին Շ. Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։ Որոշ ժամանակ նա ստեղծագործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939–ին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ» –ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1973 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը։ *** … Մենք ամեն երկիր ունեցած ենք և ունինք լավ լուսանկարիչներ, կաղապարի վարպետներ, սակայն ուր է էականը, բարձրագույնը, գեղեցիկը: Դուն ալ կատարյալ մարմնացումն ես հայության: Հայը ունի լավ նկարիչներ, բայց ո’չ նկարչություն, հայը ունի լավ դերասաններ, բաըց ոչ թատերգություն, հոգնիլ չգիտցող ճամփորդներ` բնավ նավապետ: Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ո’չ գրականություն, Աստված` ոչ դիցաբանություն, խնկելի հեղափոխականներ, բայց ոչ’ հեղափոխություն, հայը ունեցած է ազատություն, երբեք` անկախություն: Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր: Կը նահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործերով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա մեղա Արարատին: Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք, եղան դեռ վատեր, որոնք ուրացան ազգ ու լեզու և հերոսներ, որոնք տվին արյուն, կյանք, օր ու արև: Իսկ մենք կը վճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար բանիվ և գործով… *** Մեր գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը Շահան Շահնուրն է: Նրանով նշանավորվեց արևմտահայ գրականության նոր դարաշրջանը: Նա վիթխարի դեր խաղաց հայ արձակի մեջ: Նրա ամենահայտնի գործը «Նահանջն առանց երգի» վեպն է: Բայց Շահնուրը բացի արձակ գործեչից ունի գրած նաև բանաստեղծություններ: Նրա բանաստեղծական ժողովածուներն են 1. «Ոչնչի որոնումը» 1942թվական 2. «Ծպտյալ ճամփորդը» 1946 թվական 3. «Սուրբ համբերություն» 1951 թվական 4. «Բարձր դարավանդներ» 1957 թվական 5. «Կրակ կրակի դեմ» 1964 թվական: Ստորև ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մեկը Ոչնչի որոնումը Չունենալով տուն կամ բնակարան Ոչ իսկ սենեակ մը պատսպարան, Ես ինծի շինեցի պատուհան մը, Շուրջ` ոչինչ... Պատուհան մը, որ շրջանակելով նախանիւթը Փափուկ գիծերովը շրջագծին Կը բացուի արտեւանունքներու պէս Եւ կը փափկուի, շուրջը` ոչինչ: Հին սէրերը մերկացան, Բայց պատուհանս առանց ապակիի, Յարաշարժ կը սուրայ դէպի երկինք, Շրջանակովն իր զարմանալի, Որ ո'չ միս է, ո'չ ալ ատաղձ սպիտակ, Բայց կը պահէ ձեւը ճշգրիտ Աչքին` որ անթարթ կընդգրկէ Տարածքը նուաճուած, ժամանակը` սրբուած: Եւ ես կը մնամ կախեալ շրջանակէն փախչող Որուն արցունքն եմ անօգուտ, Եւ որ գիշերուան մէջ փակ` Արշալոյսին կը բացուի ինծի, Շուրջը` ոչի'նչ: Tatev Abrahamyan-ի կայքից *** Արմեն Լյուպենի (Շահան Շահնուր) մի քանի բանաստեղծություններ` ֆրանսերենով Armen Lubin: Le passager clandestin L’hôpital accueille les éclopés de la foire, Armen Lubin: SANS RIEN AUTOUR N’ayant plus de maison ni logis,
Armen Lubin: MINUIT Le vent bouscule les plus gros déménageurs POSTED BY LOLA KOUNDAKJIAN |