MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
Գիտնականները հայտնաբերել են Լյուդովիկոս 16-րդի արյունը հին թաշկինակի վրա
15:20, 04.01.2013
3435 | 0

Իսպանացի և ֆրանսիացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գտնել Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ գլխատված Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդի արյան հետքերը, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Հետազոտողները պնդում են, որ հին կտորի վրա հայտնաբերված գենետիկական նյութը համընկնում է Բուրբոնների արքայատոհմի մեկ այլ միապետի Հենրիխ 4-րդի մումիֆիկացված մնացորդների ԴՆԹ-ի հետ:

Լյուդովիկոս 16-դին գլխատել են 1793 թ-ի հունվարին, և գլխատմանը եկած շատ փարիզեցիների հաջողվել է իրենց թաշկինակները թաթախել գլխատված արքայի արյան մեջ:

Այդպիսի թաշկինակներից մեկը վերցված է հետազոտության համար: Ավելի վաղ այն պահպանվել է իտալական մի ընտանիքի մասնավոր հավաքածուի մեջ:

Գիտնականները հույս ունեն Լյուդովիկոս 16-րդի ԴՆԹ-ն կօգնի բացահայտել միապետի, նրա հարազատների և ժառանգորդների գենային կոդը:


Author: H.. M..
The article published in the Spokesperson project.
Share with friends
H.. M..
23:10, 27.10.2013
11650 | 0
23:03, 27.10.2013
10323 | 0
19:39, 28.05.2013
36576 | 0
00:07, 26.01.2013
16952 | 0
19:43, 19.01.2013
13816 | 0
19:35, 19.01.2013
38626 | 0
19:29, 19.01.2013
37153 | 0
to top