MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Սուրբ Սարգսի տոնին նվիրված ուխտագնացություն Նոր Նորքում
10:22, 02.02.2015
3308 | 0
Նոր Նորք վարչական շրջանում ձևավորված ամենամյա ավանդույթի համաձայն այս տարի ևս հազարավոր նորնորքեցիներ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի բակից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր այրերի և վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ, ինչպես նաև տոնի խորհրդին համապատասխան կերպարների՝ Սուրբ Սարգսի, նրա որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների գլխավորությամբ ուխտագնացություն իրականացրեցին դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ուխտագնացության գեղեցիկ արարողությանը հաջորդեց եկեղեցու բակում կազմակերպված երիտասարդների օրհնության կարգը:
Շնորհավորական խոսքով ներկաներին ողջունեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ մաղթելով, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ և Սիրո զորությամբ բոլորի հոգում մշտապես թևածեն բարին և գեղեցիկը, հարատևի երջանկությունը...

Տոնի առթիվ եկեղեցու բակում կազմակերպվել էր նաև համերգային ծրագիր՝ Նոր Նորքի մշակութային հիմնարկների, Հայորդաց տան գեղարվեստական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top