Նոր Նորք վարչական շրջանում ձևավորված ամենամյա ավանդույթի համաձայն այս տարի ևս հազարավոր նորնորքեցիներ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի բակից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր այրերի և վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ, ինչպես նաև տոնի խորհրդին համապատասխան կերպարների՝ Սուրբ Սարգսի, նրա որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների գլխավորությամբ ուխտագնացություն իրականացրեցին դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ուխտագնացության գեղեցիկ արարողությանը հաջորդեց եկեղեցու բակում կազմակերպված երիտասարդների օրհնության կարգը: Շնորհավորական խոսքով ներկաներին ողջունեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ մաղթելով, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ և Սիրո զորությամբ բոլորի հոգում մշտապես թևածեն բարին և գեղեցիկը, հարատևի երջանկությունը... Տոնի առթիվ եկեղեցու բակում կազմակերպվել էր նաև համերգային ծրագիր՝ Նոր Նորքի մշակութային հիմնարկների, Հայորդաց տան գեղարվեստական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Նկարները՝ այստեղ |