MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+19 °C
Պերմյակովին զինծառայությանը պիտանի ճանաչած 50 զինվորական պատժի կենթարկվի
21:20, 27.02.2015
2166 | 0

Բայկալում տարբեր ատյանների 52 աշխատակիցների պատասխանատվության կենթարկեն Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչելու պատճառով։ Նշենք, որ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ եւ ընդունել է իր մեղքը։

Ինչպես ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի շուրջ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելեւը, «պատասխանատվության կենթարկվեն բոլորը՝ սկսած նրանցից, ովքեր Պերմյակովին պիտանի են ճանաչել բանակային ծառայության համար», - մեջբերում է «Զաբմեդիա» -ն։

Նրա խոսքով՝ Չիտայում արդեն 3 քրեական գործ է հարուցվել 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ, որոնք Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել եւ պիտանի են ճանաչել ծառայության համար։ Բարոյահոգեբանական ծառայության բաժանմունքի պետը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու։

մանրամասն այստեղ

Spokesperson: www.18plus.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
www.18plus.am
to top