MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Հրազդանի կիրճում երիտասարդ տղայի կախված դիակի տաբատում հայտնաբերվել է ծնողներին ուղղված երկտող.
19:34, 02.03.2015
3272 | 0
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15: 00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով փրկակարներ: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը, ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասն այստեղ
Spokesperson: www.18plus.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
www.18plus.am
to top