Մարտի 18-ին ՀՀ գրողների միության մեծ դահլիճում գեղեցիկ հանդիսությամբ նշվեց նորնորքեցի շախմատի մարզիչ-մանկավարժ, մտավորական Ալեքսան Գոմցյանի 60-ամյա հոբելյանը: Տոնի առթիվ հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա բարեկամներն ու ընկերները, աշակերտներն ու ընթերցողները: Հանդիսավոր արարողությանը բարեմաղթանքի խոսքով ելույթ ունեցան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայկական հանրագիտարան հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանաստեղծներ Բագրատ Ալեքյանը, Արտաշես Ղազարյանը, Վարդան Վանատուրը, Հրանտ Վաղարշյանը: Հոբելյարին շնորհավորեցին նաև նրա աշակերտները, ծնողները և այլ հյուրեր: 60-ամյա հոբելյանի, Նոր Նորքում ունեցած մանկավարժական և ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ալեքսան Գոմցյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից պարգևատրվեց պատվոգրով: Գրական արգասավոր գործունեության և վաստակի համար հոբելյարին շնորհվեց նաև ՀՀ գրողների միության վկայական և հուշամեդալ: Միջոցառումն ուղեկցվեց նաև երաժշտական կատարումներով, այդ թվում՝ Գևորգ Մարտրոսյանի կատարմամբ Ա. Գոմցյանի հեղինակած «50 տարիս» ստեղծագործությունը, Արմեն Մկոյանի կատարմամբ Կոմիտասի և Մավր Մկրտչյանի կատարմամբ Ջիվանու հայտնի ստեղծագործությունները: Նկարները՝ այստեղ |