МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Завтра+19 °C
Լրացավ բանաստեղծ, մարզիչ-մանկավարժ Ալեքսան Գոմցյանի 60-ամյակը
22:44, 24.03.2015
2836 | 0
Մարտի 18-ին ՀՀ գրողների միության մեծ դահլիճում գեղեցիկ հանդիսությամբ նշվեց նորնորքեցի շախմատի մարզիչ-մանկավարժ, մտավորական Ալեքսան Գոմցյանի 60-ամյա հոբելյանը:
Տոնի առթիվ հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա բարեկամներն ու ընկերները, աշակերտներն ու ընթերցողները:
Հանդիսավոր արարողությանը բարեմաղթանքի խոսքով ելույթ ունեցան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայկական հանրագիտարան հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանաստեղծներ Բագրատ Ալեքյանը, Արտաշես Ղազարյանը, Վարդան Վանատուրը, Հրանտ Վաղարշյանը: Հոբելյարին շնորհավորեցին նաև նրա աշակերտները, ծնողները և այլ հյուրեր:
60-ամյա հոբելյանի, Նոր Նորքում ունեցած մանկավարժական և ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ալեքսան Գոմցյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից պարգևատրվեց պատվոգրով: Գրական արգասավոր գործունեության և վաստակի համար հոբելյարին շնորհվեց նաև ՀՀ գրողների միության վկայական և հուշամեդալ:
Միջոցառումն ուղեկցվեց նաև երաժշտական կատարումներով, այդ թվում՝ Գևորգ Մարտրոսյանի կատարմամբ Ա. Գոմցյանի հեղինակած «50 տարիս» ստեղծագործությունը, Արմեն Մկոյանի կատարմամբ Կոմիտասի և Մավր Մկրտչյանի կատարմամբ Ջիվանու հայտնի ստեղծագործությունները:
Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх