MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Սերգեյ Խալաֆյանը պարգևատրվեց Երևան քաղաքի ոսկե մեդալով
22:51, 24.03.2015
2533 | 0
Նոր Նորք վարչական շրջանում մարտի 24-ին կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:
Նախքան խորհրդակցության մեկնարկը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Խալաֆյանին պարգևատրեց Երևան քաղաքի ոսկե մեդալով մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած ավանդի և անմնացորդ նվիրումի համար:
Վարչական շրջանում տեղի ունեցած պատահարների և թեժ գծով ստացված հարցերի լուծման վերաբերյալ հաղորդումներին հաջորդեցին տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների զեկուցումները կատարված աշխատանքների վերաբերյալ:
Ներկայացվեց, որ ընթացքի մեջ են բարեկարգման, ծառերի սանիտարական էտման, ճյուղերի տեղափոխման, ոռոգման ցանցի շահագործման, փողոցների սանիտարական մաքրման, ապօրինի առևտրի կանխարգելման, թափառող կենդանիների վնասազերծման, համաքաղաքային ծառատունկի նախապատրաստական աշխատանքները:
Հանձնարարվեց ամենօրյա այցելություններ կազմակերպել մանկապարտեզներ՝ ուսումնասիրելու երեխաների հաճախումները, սանիտարահիգիենիկ և ջերմային ռեժիմի պահպանումը, սննդի որակի, պիտանելիության ժամկետի ուսումնասիրությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը և այլ հարցեր:
"Նոր Նորք կանաչապատում" ընկերությանը հանձնարարվեց նախապատրաստական քայլեր իրականացնել շրջանում ծառերի կրապատումը մեկնարկելու ուղղությամբ:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top