MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+19 °C
Խոշոր ավտովթար` Սպիտակի ոլորաններում. զինվորական «Ուրալ»-ը 15 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 8 վիրավոր…
19:29, 17.04.2015
5537 | 0
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, և ՀՀ Պն մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը: Ժամանել է նաեւ Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզի ՓՎ պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բրիգադները:

Մանրամասն այստեղ
Spokesperson: www.18plus.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
www.18plus.am
to top