MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+19 °C
Թող գա նա...
14:09, 01.06.2015
6215 | 0

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝

ինքնադրսևորման լիարժեք-գրավիչ կրթական միջավայր նրա համար, ով`

  • սովորում է մտածել-ուսումնասիրելով.
  • ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին գերադասում է.
  • ազատությունն ու կրթությունն անանջատ է համարում.
  • շարունակ զարգացնում է իր կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
  • շրջակա միջավայրը դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ. ավելի տնտեսող, բարեկիրթ, հայրենատեր քաղաքացի է դառնում.
  • տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան, ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
  • հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը:

Սեբաստացին իր կրթության պատվիրատուն է և կազմակերպիչը։

Կրթահամալիրը տարբեր կրթական հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է.

  • Նախադպրոցական կրթություն
    2-4 տարեկանների զարգացման խմբեր
    5 տարեկանների ուսուցում
  • Հիմնական կրթություն
    1-3-րդ դասարաններ
    4-5-րդ դասարաններ
    6-9-րդ դասարաններ
  • Միջնակարգ կրթություն
    10-12-րդ դասարաններ. սովորողի անհատական ուսումնական պլան
  • Մասնագիտական կրթություն լիցենզավորված մասնագիտություններով
    Արհեստագործական 3-ամյա ուսուցում հիմնական կրթության հիմքով
    Արհեստագործական 1-ամյա ուսուցում միջնակարգ կրթության հիմքով
    Միջին մասնագիտական ուսուցում հիմնական և միջնակարգ կրթության հիմքով
  • Լրացուցիչ կրթություն՝ բոլոր տարիքների սովորողների և մեծահասակների համար

Ուսուցման նյութական միջավայրը՝ թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառական։ Կրթություն անիվների վրա։ Սովորողները, ուսուցիչները հաճախում են նոթբուք-նեթբուքով։ Ուսուցում WiFi ծածկույթով ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, աստղացուցարանում, բակում, դաշտային-արշավային պայմաններում, բնության, պատմության հուշարձանների մոտ, թանգարանում, համերգասրահում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարում, ստեղծագործական հավաքում։

Ուսուցման մեդիամիջավայրը՝ բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, «Սեբաստացիներ» TV, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական, պատանեկան, մանկական ամսագրեր։

Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, սկսած 1-ին դասարանից` ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ դասընթացների, գործունեության, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով. նախասիրությունների զարգացման պատանեկան բաց ակումբներ։Ուսումնական օրացույցով որոշված բաց, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ, ճամբարների. ուսումնական արձակուրդներ՝ սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր, մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց. լրացուցիչ կրթություն. երկարացված օրվա կազմակերպում. անընդհատ ուսուցում. սովորողների ապահով տեղափոխում։

Կրթական փոխանակումներ. հարմար կացարաններ։

Տնօրեն՝ Աշոտ Բլեյան, (374.94) 43 10 99, bleyan@mskh.am
Կենտրոն, 74 72 46, info@mskh.am, Րաֆֆի 57

Կրթական հաստատություններ

  • Նոր դպրոց-պարտեզ, Ա. Բաբաջանյան 47/1, 74.43.80, ղեկավար` 094. 20.84.40, nor@mskh.am
  • Դպրոց-պարտեզ, Ա. Բաբաջանյան 38/1, 74.21.72, ղեկավար` 077.09.28.48, dproc-partez@mskh.am
  • Գեղարվեստի կրտսեր դպրոց, Րաֆֆու 69/1, 73.52.10, ղեկավար` 093.30.93.89, artschool@mskh.am
  • Հիմնական դպրոց, Իսակովի 52/6, 73.61.00, ղեկավար` 093.40.84.55, himnakan@mskh.am
  • Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, 73.23.30, ղեկավար` 094.34.04.54, mijin@mskh.am
  • Ավագ դպրոց-վարժարան, Ա.Բաբաջանյան 25, 740042, ղեկավար` 095.61.70.70 varjharan@mskh.am
  • Գեղարվեստի ավագ դպրոց, Րաֆֆու 69/1, 73.52.10, ղեկավար` 093.56.36.41, artschool@mskh.am
  • Քոլեջ, Անդրանիկի 92/1, 74.00.22, ղեկավար` 094.53.22.90, arhest@mskh.am

Ուսումնական կենտրոններ

  • Գեղարվեստի և թատրոնի, Րաֆֆու 69/1, 73.52.10, ղեկավար` 093 618078
  • Արհեստների, Անդրանիկի 92/1, 74.00.22, ղեկավար` 093 691951
  • Երկրագործության, Անդրանիկի 92/1, 74.00.22, ղեկավար` 093 691951
  • Երաժշտության և պարի, Ա. Բաբաջանյան 25, ղեկավար՝ 098 919920
  • Մարզական, Ա. Բաբաջանյան 25, ղեկավար՝ 094 806404
  • Մեդիայի (կինո-ֆոտոյի, ռադիոյի, ԶԼՄ-ներ), Րաֆֆի 57, ղեկավար՝ 093 618078
The article published in the Spokesperson project.
Share with friends
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4591 | 0
12:54, 03.11.2015
4990 | 0
15:02, 26.10.2015
4099 | 0
to top