MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը պատգամավորի Toyota-ով Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ երիտասարդը փրկվել է…
11:13, 24.08.2015
2401 | 0
Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23: 30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 058 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Ավագյանը նշված ավտոմեքենայով Աճառյան պողոտայում՝ «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ի բենզալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 28-ամյա Էդգար Սնխչյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասն այստեղ
Spokesperson: www.18plus.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
www.18plus.am
to top