Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ: «Գիտելիքի օրվա եւ 2015-2016 ուսումնական տարվա բացման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում կրթության ասպարեզի նվիրյալ սպասավորներին, մեր սիրելի ուսանողներին եւ աշակերտներին: |