MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Ընդունելություն Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) նախապատրաստական խմբերում
14:24, 11.09.2015
4481 | 0
Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) համակարգի առաջին հայկական դպրոց «Քվանտ» վարժարանը հայտարարում է ընդունելություն ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 8-10-րդ դասարանցիների նախապատրաստական խմբերում (Pre-IB): Դիմել կարող են ինչպես «Քվանտ» վարժարանի, այնպես էլ այլ դպրոցների աշակերտները:
Եթե ուզում եք 11-12- րդ դասարաններում սովորել միջազգային կրթական ամենահայտնի համակարգում, ստանալ որակյալ կրթություն անգլերենով, ավարտական վկայականի գնահատականների հիման վրա ստանալ հնարավորություն` ընդունվելու արտասահմանյան մի շարք առաջատար համալսարաններ, ապա շտապե'ք գրանցվել:

Ցուցակագրվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 42-22-17, (091) 23-29-51 հեռախոսահամարներով կամ այցելել «Քվանտ» վարժարան (201 սենյակ): Դիմել մինչև սեպտեմբերի 20-ը:

ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական խմբի մասին մանրամասն տեղեկություներ կարող եք գտնել այստեղ:
The article published in the Spokesperson project.
Share with friends
«Քվանտ» վարժարան
13:58, 23.03.2016
4099 | 0
to top