MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+20 °C
Ինչպե՞ս է Պերմյակովն սպանել Ավետիսյաններին. ստի դետեկտորի եզրակացությունը...
20:11, 17.10.2015
4513 | 0

Ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը քննելիս դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննություն է իրականացրել, այն է՝ ստի դետեկտոր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

«Ստի դետեկտորով պարզում են՝ ոչ թե ինչ է տեղի ունեցել, այլ Պերմյակովի պատկերացումներով ինչ է տեղի ունեցել: Այսպիսով, եզրակացությամբ նշվել է, որ դեպքի վերաբերյալ էական հանգամանքների մասին հարցեր տալիս Պերմյակովի մոտ հակաազդակներ են ի հայտ գալիս՝ ակնհայտ դրսեւորված: Ըստ էության՝ նա նշել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Այսինքն՝ իր մոտ կան պատկերացումներ, որ ինքը մտել է այդ տուն եւ սպանել է այդ ընտանիքի բոլոր անդամներին», - ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ ազդակներ են գրանցվել նաեւ՝ երբ Պերմյակովին հարցրել են, թե միայնակ է գործել, թե ոչ: Հաջորդ կարեւորագույն հարցին, թե Վալերի Պերմյակովը նպատակային է գնացել հենց Ավետիսյանների տուն, թե պատահական է ընտրվել այդ տունը, պոլիգրաֆի հետազոտությամբ նույնպես պարզվել է, որ մինչեւ այդ տուն մտնելը նա փորձել է այլ տներ էլ մտնել, փորձել է բացել դռները, սակայն չի հաջողվել, եւ քանի որ Ավետիսյանների տան դարպասը բաց է եղել, մտել է նրանց տուն:

Մանրամասն...

Spokesperson: www.18plus.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
www.18plus.am
to top