Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղապետարանի դիմաց են հավաքվել Արևիկ, Փշատավան, Տանձուտ, Արգավան, Ջանֆիդա, Ալաշկերտ, Բամբակաշատ, Նալբանդյան և քանի այլ գյուղերի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բաձրաձայնում են, որ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի որոշ չինովնիկների սուտ խոստումների հետևանքով իրենք կանգնել են կոտրած տաշտակի առաջ: Նշված գյուղերի գրեթե բոլոր բնակիչները բանկերից տարբեր տոկոսադրույքներով վարկեր են վերցրել և այդ գումարները ներդրել են հիմնականում խաղողագործության մեջ ու հիմա ստացել են որակով խաղող, սակայն պետական այդ վայ-չինովնիկները ժողովրդի հետ «խաղում են շուն ու կատու» ... Մանրամասն... |