MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
«Կարմիր կակաչները ներկել են դաշտերը» միջոցառում` նվիրված հայոց բանակի 24 ամյակին
15:11, 12.02.2016
5811 | 0

Շնորհավո՜ր տոնդ, ՀԱՅՈ՜Ց ԲԱՆԱԿ, քեզնով փրկվեց մեր հավատն ու ապագան... Աբովյանի թ.6 ավագ դպրոցի 7-րդ Բ դասարանի աշակերտները (դասղեկ Ա. Գրիգորյանի նախաձեռնությամբ) փետրվարի 8-ին տոնական գեղեցիկ միջոցառմամբ նշեցին Հայոց բանակի կազմավորման 24-ամյակը: «Ինքն իրեն հարգող ժողովուրդը սեփական ինքնապաշտպանության հույսը դնում է նախևառաջ իր բազկի ուժի ու զենքի զորության վրա» . ահա այս խոսքով սկսվեց միջոցառումը, որին ներկա էին դպրոցի տնօրեն Հովհաննես Վարդանյանը, ՀՀ «Երդվյալ ազատամարտիկների» միության Աբովյանի բաժանմունքից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Հայոց բանակին, հայ զինվորներին, հայրենիքին նվիրված երաժշտական կենդանի կատարումները ուղեկցվում էին ծափերով: Տպավորված միջոցառումից՝ աշակերտներին կատարված մեծ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Կ.Գիլոյանը: Նրա՝ հայրենիքին ու հայ զինվորին նվիրված խոսքերը հուզեցին բոլորին: Փա՛ռք ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ, Փա՛ռք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:


Դասղեկ` Ա. Գրիգորյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3544 | 0
15:23, 11.02.2016
3638 | 0
15:18, 11.02.2016
4318 | 0
to top