MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
Նուշիկ Մարգարյանը, Գրիգոր Սուքիասյանը և Վարդան Բարսեղյանը` առաջնագծում
11:02, 31.05.2016
5226 | 0
Այն, որ մեր սահմանում վերջին օրերի լարվածությունն ու դեպքերը ստիպում են ժողովրդին միասնական լինել` գիտենք բոլորս: Շատ շատերը այս օրերին իրենց պարտքը համարեցին գնալ ու լինել մեր սահմանում կանգնած զինվորի կողքին: Օրերս դերասաններ Գրիգոր Սուքիասյանը, Նուշիկ Մարգարյանը և հաղորդավար Վարդան Բարսեղյանը ևս առաջնագծում էին: Նրանք գնացել էին, որպեսզի լինեն մեր զինվորի կողքին: Նրանց խոսքերով տպավորությունները անբացատրելի էին: Դերասանուհի Նուշիկ Մարգարյանը մեզ հետ ունեցած զրույցում ասաց. «Իրականում շատերս կարող ենք խոսել հայրենասիրությունից, հայրենիքից, բայց հայրենեասիրություն բառի ողջ իմաստը ավելի թանկ է դառնում, երբ կանգնած ես առաջնագծում` զինվորի կողքին, ով ամեն օր պաշտպանում է մեր սահմանները: Ուզում եմ խոնարհվել մեր բոլորս զինվորների առաջ, ովքեր օր ու գիշեր պաշտպանում են մեր սահմանը: Աստված պահապան բոլորիդ տղաներ»:
Դերասան Գրիգոր Սուքիասյանը ևս տպավորված էր այս այցից. «Զիվորի կողքին լինելը մեր բոլորիս պարտքն է: Մենք ամեն գիշեր քնում ու արթնանում ենք հենց նրանց շնորհիվ: Փառք մեր զինվորներին, որովհետև նրանց հետ շփվելով ես հասկացա, որ մենք ուժեղ զինվոր ունենք: Զինվոր, որ ամեն վայրկյան պատրաստ է պայքարել ու հաղթել: Աստված պահապան մեր զինվորներին»:
Դե իսկ Վարդան Բարսեղյանը առաջին անգամ էր առաջնագծում. «Ես ինքս ծառայել եմ Գորիսում, բայց լինելով առաջնագծում ես հասկացա մի բան, որ իրական ծառայությունը դա սահմանում ծառայելն է: Մի այլ կարգի զգացողություններ ունեի իրականում: Զգացողություններ, որ երբեք ոչնչի հետ չեմ փոխի: Երբ ընդամենը մի քանի քայլ այն կողմ թշնամին է: Երբ հասկանում ես, որ ամեն վայրկյան կարող են կրակել, սկսում ես գնահատել ամեն ինչ: Սկսում ես հասկանալ, որ այո դու պարտավոր ես լինել սահմանում` զինվորի կողքին: Փառք ու պատիվ մեր զինվորներին: թող մեր սահմանները միշտ խաղաղ լինեն, իսկ մեր զինվորը անպարտ»:
Շնորհակալ ենք մեր հայտնիներից, որ մեր զինովրի կողքին են: Հրաշալի է, որ դեռ կան մարդիք, ովքեր ամեն ինչից անկախ հասկանում են, որ իրենք առաջին հերքին Հայասատանի Հանրապետության քաղաքացի են:
Author: show Biznes
The article published in the Spokesperson project.
Share with friends
show Biznes
to top