MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Լիա Զախարյան. «Կարոտել էի նկարահանումներն ու աշխատանքս»
11:24, 01.08.2016
7176 | 0
Սերիալային դերասանուհու հետ խոսեցինք նաև գործունեության մասին։ Տևական դադարից հետո Լիան կներկայանա «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալում, որի նկարահանումներն այս օրերին խլում են նրա ամբողջ ժամանակը։ « «Շանթից» առաջարկ ստացա, փորձեցի դերը և հավանեցի, իրենք էլ իմ խաղը հավանեցին և համաձայնության եկանք։ Կարոտել էի նկարահանումներն ու աշխատանքս, մեծ հաճույքով կրկին եթեր եմ վերադառնում։ Սերիալի զարգացումները մի քանի հոգու շուրջ են պտտվում, ես մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկին։ Հեռուստադիտողներն ինձ նորովի կտեսնեն։ Կերպարս կրկին դրական է, սակայն ինձ համար նոր են կերպարի տեսակն ու հոգեվիճակը։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի», - ասաց Լիան։
Author: Blogarmenia
The article published in the Spokesperson project.
Share with friends
Blogarmenia
to top