MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +29 °C Tomorrow:+30 °C
Ի՞նչն է կապում Մերի Մակարյանին եւ Սամվել Գրիգորյանին
00:01, 25.02.2013
13222 | 2
Մինչ Մերի Մակարյանի երկրպագուները եւ ոչ միայն քննարկում են սերիալային այս դերասանուհու` հարսանեկան զգեստով լուսանկարները, նա իր "ֆեյսբուքյան" պաշտոնական էջում նոր ֆոտոշարք է տեղադրել, որոնցում շոումեն Սամվել Գրիգորյանի հետ է, կան գրկախառնության տեսարաններով պատկերներ:): Վերոնշյալ լուսանկարները չեն ուղեկցվում Մերի Մակարյանի կողմից որեւէ մեկնաբանությամբ, իսկ Սամվելը Գրիգորյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ դերասանուհու հետ ֆոտոշարքն իրականացվել է "MIX" ամսագրի նախաձեռնությամբ. "Դրանցից մեկը լինելու է ամսագրի շապիկին, իսկ մնացած լուսանկարներն էլ ուղեկցվելու են իմ եւ Մերիի հետ հարցազրույցով":
Շոումենի խոսքով` ամսագիրն իրենց համատեղ լուսանկարելու եւ հարցազրույց անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ վերջին շրջանում ինքն ու Մերին հաճախ են համագործակցում."Կարելի է ասել, որ մեր համագործակցությունը սկսվել է մոտ մեկուկես տարի առաջ ու մինչ օրս շարունակվում է": Սամվել Գրիգորյանի կարծիքով` նոր լուսանկարներն այլ բնույթի բուռն քննարկումների առիթ չպետք է տային, քանի որ "իր եւ Մերիի միջեւ տարիքային մեծ տարբերություն կա": Նյութի աղբյուր՝http://www.bravo.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
Aid Mkrtchyan
00:00, 16.09.2013
3958 | 0
to top