MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Tomorrow:+18 °C
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջոցառում Նոր Նորքում
23:49, 17.12.2016
3940 | 0
Դեկտեմբերի 17-ին Նոր Նորք վարչական շրջանի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջոցառում՝ դպրոցի տարբեր բաժինների շնորհալի սաների մասնակցությամբ:
Միջոցառման հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը և այլոք:
Թեմատիկ յուրօրինակ լուծումներով նկարչական աշխատանքների և երաժշտական կատարումների ուշագրավ համադրությամբ միջոցառումը հոգևոր-դաստիարակչական կարևոր խորհուրդ ուներ:
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջոցառման դերը բարձր գնահատեցին հատկապես ներկա հյուրերը՝ ընդգծելով, որ նմանօրինակ նախաձեռնությունների շնորհիվ նոր սերունդը առավել մոտ է կանգնում մեր ակունքներին, զինվում հոգևոր-մշակութային արժեքներով, որոնցով դարեր ի վեր կանգուն ու հարատև է հայ ազգը:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top