Դեկտեմբերի 17-ին Նոր Նորք վարչական շրջանի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջոցառում՝ դպրոցի տարբեր բաժինների շնորհալի սաների մասնակցությամբ: Միջոցառման հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը և այլոք: Թեմատիկ յուրօրինակ լուծումներով նկարչական աշխատանքների և երաժշտական կատարումների ուշագրավ համադրությամբ միջոցառումը հոգևոր-դաստիարակչական կարևոր խորհուրդ ուներ: Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջոցառման դերը բարձր գնահատեցին հատկապես ներկա հյուրերը՝ ընդգծելով, որ նմանօրինակ նախաձեռնությունների շնորհիվ նոր սերունդը առավել մոտ է կանգնում մեր ակունքներին, զինվում հոգևոր-մշակութային արժեքներով, որոնցով դարեր ի վեր կանգուն ու հարատև է հայ ազգը: Նկարները՝ այստեղ |