MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+24 °C
ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓՈՂ ԷՐ ՀԱՎԱՔՈՒՄ ՈՐ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ԳՆԱՐ ԲՈՒԺՎԵԼՈՒ ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ ՍԱՐԵՐՈՒՄ ԿՌՎՈՒՄ ԷՐ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
20:50, 04.03.2013
6287 | 15

Այսօր կրկին կրքերը թեժացել են Հայաստանում, և հասարակությունը բաժանվել է երկու խմբի: Փաստորեն այդպես էլ մեզ դաս չեղավ մեր մեծերի կոչերը ովքեր միասնության կոչ էին անում, և մեր պատմության մեջ ամենից ցավալի էջերը եղել են մեր պառակտվածության պատճառով: Ոչ ոքի համար գախտնիք չէ որ այսօր գերտերությունները վարում են գլոբալացման քաղաքականություն: Այդ քաղաքականացմանը զոհ գնացին և դեռ գնում են շատ երկրներ, և դա ավելի է ահագնացել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ համընթաց: Գրեթե բոլոր երկրներում դա արվում է հասարակությունը բաժանելով խմբերի, և ներսում քաղաքացիական կռիվներ հրահրելու միջոցով: Հարգելով և Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ընտրազանգվածը, ուզում եմ հուսալ որ և ընդիմությունը և իշխանությունը, բավականին կամք կունենան մեր երկիրը զերծ պահելու դրսի պառակտիչ գործունեությունից: ԵՎ որ ամենակարևորն է հարթակում ելույթ ունեցողները պետք է երկար մտածեն խոսելուց առաջ, հատկապես երբ իրենց խոսքը վերաբերվում է Արցախին: Այն ինչ կատարվեց վերջերս ցավալի էր և ամոթալի, երբ արվեստագետը՝ ում ժողովուրդը սիրում էր, կանգնում է հարթակում և հայտարարում որ Արցախը ադրբեջանական գավառ է, դա հարված է երկրին թիկունքից, որը կօգտագործեն մեր հարևանները մեր դեմ: Դա առաջացրեց բազմահազար քաղաքացիների վրդովմունքը, հնչեցին տարբեր կարծիքներ, Հախվերդյանի կողքին հարթակում կանգնաց գործիչներից շատերը այդ որակեցին լեզվի սայթաքում, թվում էր թե Հախվերդյանը հանդես կգա հայտարարությամբ և կհաստատի որ իրոք եղել է լեզվի սայթաքում, սակայն դա տեղի չունեցավ: Ռուբեն Հախվերդյանին պատասխանեց պատասխանեց Արմեն Մազմանյանը, ամոթալի որակելով այդ հայտարարությունը: Սրանից հետո էլ պարոն Հախվերդյանը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, իրեն հատուկ ոճով չպահելով գրագետ բանավեճի կանոնները և անհիմն վիրավորելով մարդկանց: Ինչևիցե յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իր իրավունքը, ժամանակը ցույց կտա և արդեն ցույց տվել է թե ով ինչպես և որտեղ է վաճառվել: Մնում է հիշեցնել պարոն Հախվերդյանին որ այն ժամանակ երբ ժողովուրդը փող էր հավաքում որպեսզի ինքը գնար բուժվելու, այդ ժամանակ Արմեն Մազմանյանը սարերում կռվում էր այս երկրի համար:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ռազմիկ
16:00, 27.05.2013
4095 | 0
23:41, 21.05.2013
5363 | 0
18:54, 15.03.2013
6037 | 0
23:18, 07.02.2013
4139 | 0
02:32, 18.12.2012
13535 | 0
to top