MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Պարտաճանաչ Բագրավանը պարտքերի տակ է
22:45, 19.07.2017
4018 | 0
Ոռոգման ջրի բացակայությունից մինչև տանիքների նորոգման խնդիր: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Անիի տարածաշրջանի համայնքներում էր: Մարզպետը հանդիպել է համայնքապետերին ու համայնքների բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները: Բագրավանցիները սերմացուի պարտքեր են կուտակել. մի կողմից երաշտը, մյուս կողմից կարկուտը դաշտից տուն տանելու բերք չեն թողել: Մարզպետ Խաչատրյանը նշել է, որ դիմել են կառավարությանը, որպեսզի հրատապ ծրագրի շրջանակում մարզին հատկացված գումարների մի մասն ուղղվի ժամանակակից հակակարկտային կայանների տեղադրմանը: Պիլոտային ծրագիրը երեք մարզի համար է, Շիրակը չորրորդը կլինի
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հովսեփ
20:46, 14.05.2018
4968 | 0
to top