MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+29 °C
Ճանաչենք մեր հերոսներին
16:52, 28.06.2018
4212 | 0

Արմենակ Մերսի Ուրֆանյան
1990-2016,
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ անհավասար ուժերով մղված մարտում։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը իրեն հատկապես հերոսաբար դրսևորեց Քառօրյա պատերազմի ժամանակ։ 2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամում խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հովսեփ
20:46, 14.05.2018
4942 | 0
to top